Արևելյան գործընկերություն

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները: ԵՄ-ի հարաբերություններն իր հարևանների հետ կարգավորվում են ԵՄ-ի գլոբալ ռազմավարությամբ և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությամբ, որոնք ԵՄ-ի արևելյան հարևանների կայունության և դիմակայունության բարելավման ուղղությամբ ջանքերի կենտրոնացման կոչ են անում:

Այս շրջանակում գոյություն ունի ամբողջ տարածաշրջանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու միասնական հանձնառություն:

Հիմնվելով ներկայիս «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» օրակարգի վրա՝ 2020թ.-ի մարտի 18-ին ընդունվեց քաղաքականության երկարաժամկետ նպատակների նոր համախումբը՝ «Դիմակայունության ապահովում. Արևելյան գործընկերություն, որ ապահովում է բոլորին» համատեղ ուղերձը՝ ուրվագծելով 2020թ.-ից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության նպատակները և սահմանելով այն միջոցառումները, որոնք ուղղված են դիմակայունության ամրապնդմանը, կայուն զարգացման խթանմանը և հասարակության համար շոշափելի արդյունքներ ապահովելուն:

Նշված նպատակները կառուցված են քաղաքականության հինգ գերակայությունների շուրջ.

  • Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է
    Միասին՝ հանուն դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների
  • Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
    Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության և անվտանգության
  • Գործընկերություն, որը ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է
    Միասին՝ հանուն բնապահպանական և կլիմայական դիմակայունության
  • Գործընկերություն, որը ԿԱՊ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ
    Միասին՝ հանուն դիմակայուն թվային փոխակերպման
  • Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է
    Միասին՝ հանուն դիմակայուն, արդար և ներառական հասարակությունների

Դիմակայուն թվային փոխակերպմանն աջակցությունն Արևելյան գործընկերության համար հստակ կերպով սահմանված է որպես 2020 թվականից հետո ժամանակահատվածի առանցքային գերակայություն. «ԵՄ հարևանության տարածքում թվային ընդգծված ներկայությունը կընձեռի աճի և կայուն զարգացման հնարավորություն: Այս առնչությամբ ԵՄ-ն՝ իր օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, կշարունակի ներդրումներ կատարել գործընկեր երկրների թվային փոխակերպման ուղղությամբ և կաջակցի տարածաշրջանի բարձրտեխնոլոգիական թվային ստարտափների ընդլայնմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել և նպաստել գործընկեր երկրների կիբերդիմակայունությանը»:

Լրացուցիչ տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:


Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությա…

Հայաստան | 19/10/21

Ցուցադրել բոլորը