
Գլխավոր էջ / Բացահայտել EU4Digital-ը / Ծրագրեր / EU4Digital ծրագրեր / «EU4Digital» ծրագրի I փուլ
«EU4Digital» ծրագրի I փուլ
Երկրներ: Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Վրաստան
- Տևողություն: 2019-2022
- ԵՄ ներդրում: €11 միլիոն եվրո
«EU4Digital» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2019 թվականին եւ շարունակվել մինչեւ 2022-ի սկիզբը։ Այն նախաձեռնվել է՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների թվային փոխակերպմանը՝ համագործակցելով EU4Digital-ի վեց թեմատիկ ոլորտային ցանցերի հետ՝ «Հեռահաղորդակցության կանոններ», «Էլեկտրոնային առեւտուր», «Վստահություն եւ անվտանգություն», «ՏՀՏ նորարարություններ», «Էլեկտրոնային առողջապահություն» եւ «Թվային հմտություններ»:
Նպատակներ
«EU4Digital» ծրագրի առաջին փուլի (2019-2022թթ.) ընդհանուր նպատակն էր վերացնել քաղաքացիների, պետական կառավարման մարմինների եւ բիզնեսների համար համաեվրոպական առցանց ծառայությունների մատուցման խոչընդոտներն ու պատնեշները, այդ թվում՝ ԱլԳ գործընկեր երկրների միջեւ եւ Եվրամիության հետ թվային շուկաների ներդաշնակեցման միջոցով:
Իրականացված գործողություններ
«EU4Digital» ծրագրի առաջին փուլն ուղղված էր քաղաքականության վեց առանցքային ոլորտներին աջակցելուն՝ ըստ ստորեւ նկարագրվածի։
Հեռահաղորդակցության կանոններ
Ծրագրի առաջին փուլն աջակցում էր ԱլԳ երկրների եւ ԵՄ անդամ երկրների շրջանում ընդհանուր ռոումինգի տարածություն ունենալու, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման, ինչպես նաեւ հետագայում շարժական կապի, ներառյալ՝ 5G-ի համար օգտագործման նպատակով հաճախությունների բաշխման համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին: Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- Աջակցություն ԱլԳ տարածաշրջանում ռոումինգի գնագոյացման ընդհանուր մոտեցման մշակմանը եւ իրագործմանը.
- Աջակցություն էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի ազգային կարգավորող մարմինների կազմակերպական եւ ֆինանսական անկախության ամրապնդմանը, ինչպես նաեւ Էլեկտրոնային հաղորդակցության մասին մոդելային օրենքի համահրապարակում.
- Աջակցություն Արեւելյան գործընկերության վեց երկրներում 700 ՄՀց հաճախությամբ տիրույթի ազատման համակարգված մոտեցմանը, ինչն անհրաժեշտ է 5G-ի տարածման համար։
- ԱլԳ-ԵՄ ռոումինգի ուսումնասիրության իրականացում եւ հրապարակում՝ ուսումնասիրելով Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ անդամ պետությունների միջեւ միասնական միջազգային ռոումինգ տարածքի ներդրման հնարավորությունը՝ ռոումինգի սակագների էական նվազեցման համար։
Ծանոթացեք հեռահաղորդակցության կանոնների ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին։
Վստահություն եւ անվտանգություն
EU4Digital-ը կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունության ապահովման նպատակով աջակցել է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում թվային տնտեսության համար վստահության ծառայությունների եւ կիբերանվտանգության զարգացմանը, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործելի միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների համար: Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- Արեւելյան գործընկերության տարածաշրջանում էլ. նույնականացման փոխադարձ ճանաչման տարածաշրջանային ճանապարհային քարտեզի եւ ազգային գործողությունների ծրագրերի մշակում.
- Տարածաշրջանում փոխգործելի միջսահմանային էլ. ստորագրության պիլոտային ծրագրի իրականացում.
- Միջսահմանային էլ. ծառայությունների փոխգործելիության մասին տարածաշրջանային ուղեցույցների մշակում.
- ԱլԳ տարածաշրջանի համար ընդհանուր կիբերանվտանգության ուղեցույցների մշակում.
- Երկրներին էլեկտրոնային կառավարման ոլորտում պետական կառավարման բարեփոխումների վերաբերյալ առանձին առաջարկությունների եւ խորհրդատվության տրամադրում:
Ծանոթացեք էլեկտրոնային վստահության ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին:
Էլեկտրոնային առեւտուր
Ծրագիրն աջակցել է Արեւելյան գործընկերության երկրների շրջանում, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ վերջիններիս առեւտրի դյուրացմանն ու ներդաշնակեցմանը՝ խթանելով էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային մաքսային ծառայությունների եւ էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր շրջանակների ստեղծմանը, ինչպես նաեւ՝ աշխատելով թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ: Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- Միջսահմանային էլեկտրոնային առեւտրի բաղադրիչների պիլոտավորում ԱլԳ գործընկեր երկրների շրջանում եւ ԵՄ-ի հետ.
- Միջսահմանային մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների պիլոտավորում.
- Բալթիկ ծովի եւ Սեւ ծովի միջեւ բազմամոդալ թվային տրանսպորտային միջանքի ստեղծման պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ավարտում.
- Միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի իրականացման գործիքների պիլոտավորում ԱլԳ երկրների շրջանում եւ ԵՄ-ի հետ.
- Տարածաշրջանում էլեկտրոնային առեւտրի շահագրգիռ կողմերի միջեւ կապերի ընդլայնման խթանում։
Ծանոթացեք էլեկտրոնային առեւտրի ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին:
ՏՀՏ նորարարություններ
«EU4Digital»-ն աջակցել է Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ՏՀՏ ստարտափների եւ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձի եւ լավագույն պրակտիկաների վրա: Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- Քաղաքականության առաջարկությունների եւ գործողությունների ծրագրերի մշակում՝ ամրապնդելու ՏՀՏ նորարարական էկոհամակարգերը.
- Թվային ստարտափների եւ սքեյլափների ֆինանսավորման բացերի ու հնարավորությունների վերլուծություն եւ ֆինանսավորման հասանելիության առումով ԱլԳ շուկայի արդյունավետության գնահատման իրականացում.
- ՏՀՏ ոլորտում ստարտափ էկոհամակարգեր կառուցելու եւ էկոհամակարգի ու դրա շահագրգիռ կողմերի կարողությունները բարձրացնելու վերաբերյալ ուղեցույցների մշակում.
- ՓՄՁ-ներին եւ քաղաքացիներին թվային հմտությունների զարգացման հարցում անհատական աջակցություն ապահովող «Կրթական տեխնոլոգիաների կենտրոն» (EdTech Hub) տարածաշրջանային ծրագրի հայեցակարգի մշակում.
- «Մենթորության ծրագրերի ստեղծում՝ ՏՀՏ ոլորտում գենդերային բացը լրացնելու համար» ուղեցույցի մշակում՝ հիմնված Women Go Tech (WGT) մենթորության ծրագրի դեպքի ուսումնասիրության վրա.
- Նորարարական էկոհամակարգի սուբյեկտների միջեւ կապերի ընդլայնման խթանում.
- Արեւելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի հարթակի ստեղծում։
Ծանոթացեք ՏՀՏ նորարարությունների ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին:
Էլեկտրոնային առողջապահություն
Ծրագիրն աջակցել է էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված տարածաշրջանային շրջանակների մշակմանն ինչպես ԱլԳ երկրների շրջանում, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ: Ծրագիրը նաեւ էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության միջսահմանային հարթակ է ստեղծել ԱլԳ տարածաշրջանում։ Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- Էլ. առողջապահության ներդաշնակեցման ուղեցույցների ու չափանիշների մշակում ԱլԳ տարածաշրջանի համար.
- էլ. առողջապահության ոլորտում միջսահմանային համագործակցության հարթակի ստեղծում ԱլԳ տարածաշրջանում.
- ԵՄ համապատասխան նախագծերի, ծրագրերի ու նախաձեռնությունների մեջ տարածաշրջանի ներգրավում։
Ծանոթացեք էլեկտրոնային առողջապահության ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին:
Էլեկտրոնային հմտություններ
«EU4Digital»-ն աջակցել է Արեւելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ նպաստելով թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաների եւ փոքր ձեռնարկությունների համար կոմպետենցիաների շրջանակի ստեղծմանը: Առաջին փուլում իրականացվել են հետեւյալ գործողությունները.
- ԱլԳ երկրների ազգային թվային հմտությունների բացերի չափման եւ կանխատեսման ընդհանուր մեթոդաբանության սահմանում.
- ՓՄՁ-ների եւ միկրոձեռնարկությունների համար ընդհանուր կոմպետենցիաների շրջանակի սահմանում.
- Հմտությունների եւ աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմանն աջակցություն, այդ թվում՝ դրանց գործունեության ուղեցույցների մշակում.
- Ուսումնական սեմինարների, աշխատաժողովների եւ ուսումնական այցերի կազմակերպում.
- Գործընկեր երկրներում իրազեկման արշավների իրականացում:
Ծանոթացեք թվային հմտությունների ոլորտի վերաբերյալ EU4Digital-ի բոլոր նյութերին, լուրերին եւ հաջողության պատմություններին:
Առնչվող նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պի…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին
04/09/2023
EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը մեկնարկել է ազգային տաղավարային օգտահաշվի պիլոտավորումը
«EU4Digital» ծրագիրն ուրախությամբ հայտնում է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պի…
Իմանալ ավելին