-
22/03/2024
5G մասնավոր ցանցերի զարգացում. ԵՄ լավագույն փորձի զեկույց
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի զեկույցը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ որպես «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության մաս: Հիմնական նպատակն է քննարկել 5G մասնավոր ցանցերի զարգացման «բիզնես քեյսերը», ինչպես նաեւ ներկայացնել հաճախականությունների բաշխման վերաբերյալ ԵՄ անդամ պետությունների հավաքած փորձը:
Իմանալ ավելին -
22/01/2024
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 2
Այս զեկույցը ներկայացնում է «EU4Digital» ծրագրի II փուլի երկրորդ հաշվետու ժամանակաշրջանի (2023 թ.-ի հունվար – 2023 թ.-ի հունիս) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է հաշվետու ժամանակաշրջանում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
22/11/2023
Հեռահաղորդակցության կանոններ
Կայուն տնտեսական զարգացման համար Արեւելյան գործընկերության երկրներին անհրաժեշտ է մատչելի կապի հասանելիություն: «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունն աջակցում է այս նպատակին մի շարք միջոցառումների միջոցով, որոնք վերջնարդյունքում օգնում են ավելի էժան, արագ եւ անվտանգ թվային կապը հասանելի դարձնել անընդհատ աճող թվով մարդկանց համար: Այս 49 վայրկյանանոց տեսանյութը բացատրում է, թե ինչպես։
Իմանալ ավելին -
26/09/2023
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը. զեկույց
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը նկարագրող զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ «Հեռահաղորդակցության կանոններ»-ի ուղղությամբ գործունեության շրջանակներում: Զեկույցը բաղկացած է չորս հիմնական մասերից, որոնք ցույց են տալիս լայնաշերտ կապի զարգացման ուղղությամբ Եվրոպական միության ճանապարհային քարտեզը։ Զեկույցի հիմնական նպատակն է կիսվել ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կուտակած փորձով:
Իմանալ ավելին -
13/09/2023
5G զանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման լավագույն փորձը. զեկույց
5G ցանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման վերաբերյալ EU4Digital-ի զեկույցը նկարագրում է ԵՄ լավագույն փորձը, ռազմավարության եւ ռիսկերի հետ կապված հիմնական ոլորտները, խթանում է համակարգված մոտեցումը եւ ուղեցույց է տրամադրում Արեւելյան գործընկերության երկրներին, նրանց ցանցային օպերատորներին եւ այլ շահագրգիռ կողմերին:
Իմանալ ավելին -
05/09/2023
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 1
Այս զեկույցն արտացոլում է «EU4Digital» ծրագրի II փուլի առաջին հաշվետու ժամանակաշրջանի (2022 թ.-ի հունիս - 2022 թ.-ի դեկտեմբեր) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է այս ժամանակահատվածում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
20/12/2021
Էլեկտրոնային հաղորդակցության մասին մոդելային օրենք Արևելյան գործընկերության երկրների համար
Էլեկտրոնային հաղորդակցության մոդելային օրենքը պատրաստվել է EU4Digital Facility-ի կողմից՝ Արևելյան գործընկերության Էլեկտրոնային հաղորդակցության կարգավորիչների ցանցի (EaPeReg) հետ համատեղ և նպաստում է Արևելյան գործընկեր երկրներում Ազգային կարգավորող մարմինների (NRAs) անկախության ամրապնդմանը:
Իմանալ ավելին -
03/09/2021
«EU4Digital» ծրագիր. 5-րդ կիսամյակային հանրային հաշվետվություն
Սույն զեկույցում ներկայացված է «EU4Digital» ծրագրի հինգերորդ հաշվետու ժամանակաշրջանի (2021թ. հունվար - 2021թ. հունիս) գործունեությունը:
Իմանալ ավելին -
10/05/2021
Արևելյան գործընկեր երկրներում ազգային կարգավորող մարմինների անկախության մասին զեկույց
Արևելյան գործընկեր երկրներում ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) անկախության մասին EU4Digital-ի զեկույցը ներկայացնում է բարձր մակարդակի ակնարկ՝ արևելյան գործընկեր բոլոր երկրներում անցկացված օրենսդրական բացերի գնահատման վարժանքի վերաբերյալ:
Իմանալ ավելին -
23/04/2021
Հայաստանում Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող համակարգի բացերի գնահատում
Ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) կառավարման և դրանց լիազորությունների ու պարտավորությունների առնչությամբ բացերի գնահատման վերաբերյալ զեկույցը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի կողմից` Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) հետ համատեղ՝ ի աջակցություն ԱլԳ երկրներին՝ ԱԿՄ-ների անկախության ամրապնդման գործում:
Իմանալ ավելին -
10/03/2021
Թվային կողմնացույց 2030. թվային տասնամյակի եվրոպական ճանապարհը
Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը սահմանում է մինչև 2030 թվականը Եվրոպայի հաջող թվային վերափոխման իր տեսլականն ու թիրախները:
Իմանալ ավելին -
15/01/2021
«EU4Digital» ծրագիր: Չորրորդ կիսամյակային հրապարակային զեկույց
Սույն զեկույցն արտացոլում է «EU4Digital» ծրագրի չորրորդ հաշվետու ժամանակաշրջանի (2020 թ. հուլիս - 2020 թ. դեկտեմբեր) գործունեությունը:
Իմանալ ավելին -
24/11/2020
էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանություն Արևելյան գործընկեր երկրների համար
Գործող ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության գնահատման մեթոդաբանություն, որը մշակվել է «EU4Digital» ծրագրի՝ ԱԿՄ-ների անկախության ամրապնդմանն ուղղված գործունեության շրջանակներում:
Իմանալ ավելին -
24/11/2020
700 ՄՀց հաճախականության գոտու ազատման և վերաբաշխման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ զեկույց
«EU4Digital» ծրագրի պատրաստած զեկույցը՝ 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման և վերաբաշխման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ:
Իմանալ ավելին -
02/09/2020
Հեռահաղորդակցության կանոններ – EU4Digital-ի տեղեկատվական թերթիկ
Տեղեկատվական թերթիկ, որն ամփոփ կերպով նկարագրում է, թե ինչպես է EU4Digital-ն աջակցում Արևելյան գործընկեր երկրների միջև ընդհանուր ռոումինգի տարածություն ձևավորելու, ազգային կարգավորող մարմինների անկախությունն ամրապնդելու և հաճախականության բաշխման համակարգված ռազմավարություններ մշակելու ջանքերին:
Իմանալ ավելին -
12/06/2020
Թվային տնտեսության և հասարակության համաթիվ (DESI) 2020
Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (DESI) բազմաբաղադրյալ ինդեքս է, որն ամփոփում է Եվրոպայում թվային տեխնոլոգիաների արդյունավետությանը վերաբերող համապատասխան ցուցանիշներն ու հետևում է թվային մրցունակության հարթությունում ԵՄ անդամ պետությունների զարգացմանը:
Իմանալ ավելին -
03/06/2020
EU4Digital. երկրորդ կիսամյակային հաշվետվություն
«EU4Digital» ծրագրի երկրորդ կիսամյակային հաշվետվությունը, որը ներառում է 2019 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Իմանալ ավելին -
20/05/2020
Ռոումինգի հարցերով EU4Digital-ի զեկույց
Զեկույց, որը հիմնված է 2017 թվականին պատրաստված «Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի միջազգային գների ներդաշնակեցում և ռոումինգի սակագների իջեցում» թեմայով տեխնիկատնտեսական ուսումնասիրության վրա, որտեղ ներկայացված է Արևելյան գործընկերության երկրների միջև հնարավոր ստորագրվելիք ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրի մանրամասն վերլուծությունը, սցենարներն ու բովանդակությունը:
Իմանալ ավելին -
22/04/2020
Ուրվագծելով Եվրոպայի թվային ապագան
Եվրոպայի թվային ապագայի ուրվագծման մասին Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, թվային փոխակերպման գաղափարներն ու գործողությունները, որոնք գործում են բոլորի համար և արտացոլում են Եվրոպայի լավագույն կողմերը. բաց, արդար, բազմազան, ժողովրդավարական և վստահելի:
Իմանալ ավելին -
16/10/2019
Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի միջազգային գների ներդաշնակեցում և ռոումինգի սակագների իջեցում
Տվյալ ուսումնասիրությունում ներկայացված են խորհուրդներ՝ ԱլԳ երկրների շրջանում ռոումինգի գների և սակագների ներդաշնակեցման վերաբերյալ:
Իմանալ ավելին -
16/10/2019
Արևելյան գործընկերության տարածքում թվային շուկաների ներդաշնակեցում. «EU4Digital»-ի տեղեկատվական թերթիկ
Տեղեկատվական թերթիկ, որտեղ նկարագրված է, թե ինչպես է «EU4Digital» նախաձեռնությունն աշխատում Եվրոպական միության միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արևելյան գործընկեր երկրներ տարածելու ուղղությամբ:
Իմանալ ավելին -
09/10/2019
Միջազգային համագործակցություն. թվային փոխակերպման առավելությունների բացահայտումն ամբողջ աշխարհում
Տեղեկատվական թերթիկ՝ թվային փոխակերպման բնագավառում ԵՄ-ի միջազգային համագործակցության վերաբերյալ:
Իմանալ ավելին -
09/10/2019
Եվրոպայի թվային օրակարգ
Եվրոպական հանձնաժողովի 2010 թվականի հաղորդագրությունը, որում շարադրված է Եվրոպայի թվային օրակարգը:
Իմանալ ավելին -
09/10/2019
Թվային տնտեսության և հասարակության «ԹՏՀՀ 2018» համաթվի մեթոդաբանական ծանոթագրություն
Թվային տնտեսության և հասարակության համաթվի (ԹՏՀՀ) մեթոդաբանական ծանոթագրություն:
Իմանալ ավելին