Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը. զեկույց
Ամսաթիվ: Մայիս, 2023 թ.
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը նկարագրող զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ «Հեռահաղորդակցության կանոններ»-ի ուղղությամբ գործունեության շրջանակներում:
Զեկույցը բաղկացած է չորս հիմնական մասերից, որոնք ցույց են տալիս լայնաշերտ կապի զարգացման ուղղությամբ Եվրոպական միության ճանապարհային քարտեզը.
- ԵՄ քաղաքականության առանցքային փաստաթղթերի՝ «Թվային տասնամյակ» եւ «Թվային կողմնացույց» ծրագրերի համառոտ ակնարկ.
- Լայնաշերտ կապի դյուրացման վերաբերյալ ԵՄ օրենսդրական փաստաթղթերի՝ Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքի (EECC) եւ Լայնաշերտ կապի ծախսերի նվազեցման հրահանգի (BCRD) համառոտ ակնարկ.
- Լայնաշերտ կապի ծավալաման քաղաքականության դյուրացման գործիքների վերլուծություն.
- Լայնաշերտ կապի դյուրացման քաղաքականության վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի վերլուծություն՝ ԵՄ անդամ հինգ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ռումինիայի եւ Պորտուգալիայի օրինակներով։
Զեկույցը պատրաստվել է՝ նպաստելու մրցունակ լայնաշերտ ինտերնետային ծառայությունների հասանելիությանը Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Զեկույցի հիմնական նպատակն է կիսվել ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կուտակած փորձով: Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այս փորձը հետեւյալ դեպքերում.
- Ելակետային լայնաշերտ ցանցի ստեղծում եւ շուկայի զարգացումների մոնիտորինգ.
- Լայնաշերտ կապի քաղաքականության ընդունում եւ իրականացում:
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության կանոններ