Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
5G զանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման լավագույն փորձը. զեկույց
Ամսաթիվ: Հունիս, 2023 թ.
«EU4Digital» ծրագրի փորձագետները 5G ցանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման լավագույն փորձի վերաբերյալ այս զեկույցը մշակել են «Հեռահաղորդակցության կանոններ»-ի ուղղությամբ գործունեության շրջանակներում:
Զեկույցում ներկայացված է ԵՄ լավագույն փորձը երկու հիմնական ոլորտներում.
- Ռազմավարական եւ տեխնիկական միջոցներ 5G ցանցերի ռիսկերը մեղմելու համար.
- Բարձր ռիսկային մատակարարներին որոշելու ԵՄ մոտեցում:
Զեկույցի հիմնական նպատակն է կիսվել 5G ցանցերի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի մշակման գործընթացում ԵՄ անդամ պետությունների կուտակած փորձով։ Զեկույցը նպատակ ունի.
- Խթանել 5G ցանցերի անվտանգության ապահովման համակարգված եւ համապարփակ մոտեցումը.
- Արեւելյան գործընկերության երկրներին, նրանց ցանցային օպերատորներին եւ այլ շահագրգիռ կողմերին տրամադրել 5G ցանցերի անվտանգության ռիսկերի եւ հնարավոր խոցելիության վերաբերյալ ուղեցույցներ.
- Կիսվել լավագույն փորձով եւ ներկայացնել մեղմացնող միջոցներ՝ այդ ռիսկերը հաղթահարելու համար:
Այս զեկույցի արդյունքների հիման վրա յուրաքանչյուր համար կնախապատրաստվի հատուկ նախաձեռնություն՝ ուղղված Արեւելյան գործընկերության երկրներում 5G ցանցի անվտանգության գործիքակազմի ներդրմանը:
- Ադրբեջան
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության կանոններ