Սույն զեկույցը հիմնված է 2017 թվականին պատրաստված «Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի միջազգային գների ներդաշնակեցում և ռոումինգի սակագների իջեցում» թեմայով տեխնիկատնտեսական ուսումնասիրության վրա, որտեղ ներկայացված է Արևելյան գործընկերության երկրների միջև հնարավոր ստորագրվելիք ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրի մանրամասն վերլուծությունը, սցենարներն ու բովանդակությունը:

Սույն զեկույցը ենթակա է ընթերցման տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետ մեկտեղ: Այն տրամադրում է թարմ տեղեկատվություն՝ շուկայի վիճակի և առաջարկվող կարգավորիչ միջամտության ազդեցության գնահատման վերաբերյալ, առաջարկում է Արևելյան գործընկերության երկրների համար առաջընթացի նախընտրելի ուղու տարբերակներ, որոնք բխում են վերջիններիս միջազգային պարտավորություններից, և, կախված ընտրված տարբերակներից, անհրաժեշտ փոփոխություններ՝ ազգային կառուցակարգերում: Այն նաև վերահաստատում է ուսումնասիրության նախապատրաստման շրջանակներում ռոումինգի տարածաշրջանային համաձայնագրի արդեն իսկ համաձայնեցված բովանդակությունը:

Զեկույցն օժանդակում է «EU4Digital» ցանցի Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (REWG) կողմից իրականացված աշխատանքներին:

Զեկույցը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանը և հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագրի կողմից:


գրադարան

Ցուցադրել բոլորը