
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Հայաստանում Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող համակարգի բացերի գնահատում
Ամսաթիվ: 16 Դեկտեմբեր 2020
Ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) կառավարման և դրանց լիազորությունների ու պարտավորությունների առնչությամբ բացերի գնահատման վերաբերյալ զեկույցը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի կողմից` Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) հետ համատեղ՝ ի աջակցություն ԱլԳ երկրներին՝ ԱԿՄ-ների անկախության ամրապնդման գործում: Զեկույցը հիմնված է Արևելյան գործընկերության երկրների համար էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող ազգային մարմինների անկախության գնահատման մեթոդաբանության վրա:
Զեկույցի նպատակն Հայաստանում իրադրության գնահատումն է` կապված էլեկտրոնային հաղորդակցության ԱԿՄ-ների անկախության ոլորտում օրենսդրական բացերի հետ՝ միաժամանակ որպես հենանիշ օգտագործելով Եվրոպական միության (ԵՄ) էլեկտրոնային հաղորդակցության կարգավորման 2002/2009 շրջանակը: Սույն զեկույցում տեղ գտած եզրահանգումներն ու դիտարկումներն արվել են հայաստանյան ԱԿՄ-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) փորձագետների հետ համագործակցությամբ: Վերջիններս անդամակցում են նաև EaPeReg-ին: Սույն զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ` ԵՄ համապատասխան կարգավորիչ շրջանակին համահունչ կարգով հայտնաբերված բացերը վերացնելու նպատակով:
- Հայաստան
- Հեռահաղորդակցության
