-
22/01/2024
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 2
Այս զեկույցը ներկայացնում է «EU4Digital» ծրագրի II փուլի երկրորդ հաշվետու ժամանակաշրջանի (2023 թ.-ի հունվար – 2023 թ.-ի հունիս) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է հաշվետու ժամանակաշրջանում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
08/12/2023
Արեւելյան գործընկերության երկրներում ստարտափ էկոհամակարգի քարտեզագրում եւ ախտորոշում. բարձր արդյունավետությամբ ինկուբացման հայեցակարգ, էկոհամակարգի հասունության վերլուծություն, առաջարկություններ
Սույն զեկույցը սահմանում է բարձր արդյունավետությամբ ստարտափների ինկուբացման հայեցակարգը եւ ներկայացնում է Արեւելյան գործընկերության նորարարական էկոհամակարգի գործող դերակատարների վերլուծությունը: Այն մանրամասնում է «EU4Digital» ծրագրի «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության շրջանակներում իրականացված ուսումնասիրության մեթոդաբանությունը, նպատակները եւ արդյունքները, ինչպես նաեւ տրամադրում է գործողությունների քայլերի եւ առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ՝ Արեւելյան գործընկերության երկրներում էկոհամակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Իմանալ ավելին -
22/11/2023
ՏՀՏ նորարարություններ
Յուրաքանչյուր բիզնես կախված է նորարարական էկոհամակարգի բարգավաճման մակարդակից: Արեւելյան գործընկերության երկրներն ապավինում են EU4Digital-ին, որպեսզի վերջինս օգնի խթանել իրենց էկոհամակարգը ստարտափների եւ ներդրողների համար: Այս 50 վայրկյանանոց տեսանյութը բացատրում է, թե ինչպես են «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության տարբեր միջոցառումները նպաստում այդ աջակցությանը:
Իմանալ ավելին -
05/09/2023
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 1
Այս զեկույցն արտացոլում է «EU4Digital» ծրագրի II փուլի առաջին հաշվետու ժամանակաշրջանի (2022 թ.-ի հունիս - 2022 թ.-ի դեկտեմբեր) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է այս ժամանակահատվածում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
01/07/2023
ԵՄ-ն բիզնեսի համար. քաղաքականությունից մինչեւ գործողություն – Փուլ 2։ Արեւելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների զարգացման խթանում (ՏՀԶԿ-ի գործունեության ակնարկ)
2023 թվականի ՏՀՏ նորարարությունների համաժողովում ներկայացված այս պրեզենտացիան ակնարկ է առ այն, թե ինչպես է ՏՀԶԿ-ն քաղաքական աջակցություն ցուցաբերում Արեւելյան գործընկերության երկրներին ՓՄՁ-ների թվայնացման հետ կապված հարցերում։
Իմանալ ավելին -
01/07/2023
Թվային տեխնոլոգիաներ՝ Արեւելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների լայնածավալ բարելավման համար
2023 թվականի ՏՀՏ նորարարությունների համաժողովում ներկայացված այս պրեզենտացիան ցույց է տալիս ամբողջ աշխարհում Համաշխարհային բանկի՝ ընկերությունների մակարդակում տեխնոլոգիաների ներդրման (FAT) վերաբերյալ անցկացրած հետազոտությունների արդյունքները:
Իմանալ ավելին -
03/09/2021
«EU4Digital» ծրագիր. 5-րդ կիսամյակային հանրային հաշվետվություն
Սույն զեկույցում ներկայացված է «EU4Digital» ծրագրի հինգերորդ հաշվետու ժամանակաշրջանի (2021թ. հունվար - 2021թ. հունիս) գործունեությունը:
Իմանալ ավելին -
15/04/2021
Արևելյան գործընկեր երկրներում՝ ՏՀՏ ոլորտում, ձեռնարկատիրական էկոհամակարգերի ձևավորման ուղեցույց. հասունության վերլուծություն և առաջարկություններ
Արևելյան գործընկեր երկրներում՝ ՏՀՏ ոլորտում, ձեռնարկատիրական էկոհամակարգերի ձևավորման մասին EU4Digital-ի ուղեցույց
Իմանալ ավելին -
29/03/2021
Մենթորական ծրագրերի ստեղծում՝ ՏՀՏ ոլորտում գենդերային բացը լրացնելու նպատակով. ուղեցույց արևելյան գործընկեր երկրների համար
EU4Digital-ի «Մենթորական ծրագրերի ստեղծում՝ ՏՀՏ ոլորտում գենդերային բացը լրացնելու նպատակով. ուղեցույց արևելյան գործընկեր երկրների համար» ուղեցույցը՝ հիմնված «Women Go Tech»-ի մենթորության ծրագրի դեպքի ուսումնասիրության վրա:
Իմանալ ավելին -
10/03/2021
Թվային կողմնացույց 2030. թվային տասնամյակի եվրոպական ճանապարհը
Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, որը սահմանում է մինչև 2030 թվականը Եվրոպայի հաջող թվային վերափոխման իր տեսլականն ու թիրախները:
Իմանալ ավելին -
15/01/2021
«EU4Digital» ծրագիր: Չորրորդ կիսամյակային հրապարակային զեկույց
Սույն զեկույցն արտացոլում է «EU4Digital» ծրագրի չորրորդ հաշվետու ժամանակաշրջանի (2020 թ. հուլիս - 2020 թ. դեկտեմբեր) գործունեությունը:
Իմանալ ավելին -
10/12/2020
«Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատում արևելյան գործընկեր երկրներում
EU4Digital–ի կողմից իրականացված «Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» նախաձեռնության (DISC) համար շուկայի գնահատման ուսումնասիրությունը, որը վեր է հանում բարձր տեխնոլոգիական ստարտափների ֆինանսավորման բացերն ու ներկայացնում է վեց գործընկեր երկրներում ֆինանսական աջակցության մեխանիզմի և հարակից աջակցության ծրագրերի զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի տարածաշրջանային առաջարկներ։
Իմանալ ավելին -
21/09/2020
ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ
In the EU, women play a crucial role in ICT, bringing tech #innovations that benefit all of society. Find out how #EU4Digital is helping the build an environment in which creativity in tech can flourish: https://eufordigital.eu/thematic-area....
Իմանալ ավելին -
21/08/2020
ՏՀՏ նորարարություններ – EU4Digital-ի տեղեկատվական թերթիկ
Տեղեկատվական թերթիկ, որն ամփոփ կերպով նկարագրում է, թե ինչպես է «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում ՏՀՏ հետազոտությունների, ստարտափների և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ հիմնվելով ԵՄ փորձի և լավագույն պրակտիկաների վրա:
Իմանալ ավելին -
30/07/2020
ՏՀՏ նորարարությունների քաղաքականության ընտրված ոլորտների առաջարկություններ և գործողությունների ծրագրեր՝ Արևելյան գործընկերության երկրների համար
ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ Արևելյան գործընկերության երկրների ընտրած ոլորտներում քաղաքականության հիմնական փաստաթղթերը՝ առաջարկությունների թերթիկներն ու գործողությունների ծրագրերը:
Իմանալ ավելին -
30/07/2020
«Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտում Հայաստանի համար նախատեսված առաջարկություններ և գործողությունների ծրագիր
«Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտում Հայաստանի համար նախատեսված հիմնական փաստաթղթերը՝ առաջարկությունների թերթիկն ու գործողությունների ծրագիրը:
Իմանալ ավելին -
12/06/2020
Թվային տնտեսության և հասարակության համաթիվ (DESI) 2020
Թվային տնտեսության և հասարակության համաթիվը (DESI) բազմաբաղադրյալ ինդեքս է, որն ամփոփում է Եվրոպայում թվային տեխնոլոգիաների արդյունավետությանը վերաբերող համապատասխան ցուցանիշներն ու հետևում է թվային մրցունակության հարթությունում ԵՄ անդամ պետությունների զարգացմանը:
Իմանալ ավելին -
03/06/2020
EU4Digital. երկրորդ կիսամյակային հաշվետվություն
«EU4Digital» ծրագրի երկրորդ կիսամյակային հաշվետվությունը, որը ներառում է 2019 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Իմանալ ավելին -
13/05/2020
Արևելյան գործընկերության երկրներում տնտեսության ՏՏ հատվածի շուկայի ուսումնասիրություն
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) ծրագրի զեկույցը, որն իրենից Արևելյան գործընկերության երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի շուկայի վերաբերյալ ակնարկ է ներկայացնում:
Իմանալ ավելին -
22/04/2020
Ուրվագծելով Եվրոպայի թվային ապագան
Եվրոպայի թվային ապագայի ուրվագծման մասին Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, թվային փոխակերպման գաղափարներն ու գործողությունները, որոնք գործում են բոլորի համար և արտացոլում են Եվրոպայի լավագույն կողմերը. բաց, արդար, բազմազան, ժողովրդավարական և վստահելի:
Իմանալ ավելին -
21/04/2020
Ո՞վ է պատրաստ նոր թվային դարաշրջանին: ԵՆԲ ներդրումային հետազոտության տվյալները
ԵՆԲ զեկույցում վերլուծության են ենթարկվել ԵՄ-ում և ԱՄՆ-ում ձեռնարկությունների կողմից թվային տեխնոլոգիաների ներդրումը և դրանց ուղղությամբ ներդրումների իրականացումը:
Իմանալ ավելին -
13/01/2020
Հայաստան. տեխնոլոգիական էկոհամակարգում ձեռներեցության քարտեզագրման զեկույց
Զեկույց հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում ձեռներեցության վերաբերյալ, որում ներառված են առանցքային դերակատարների և նախաձեռնությունների քարտեզագրումն ու բարելավումների ուղղությամբ առաջարկությունները:
Իմանալ ավելին -
06/12/2019
Թվային նորարարությունները, բլոկչեյն տեխնոլոգիաներն ու սքեյլափները զարգացող շուկաներում
2019 թ.-ի նոյեմբերի 13-ին Մալագայում անցկացված Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում ԱլԳ տարածաշրջանին նվիրված պանելային քննարկմանը EU4Digital-ի կողմից ներկայացված պրեզենտացիան:
Իմանալ ավելին -
16/10/2019
Արևելյան գործընկերության տարածքում թվային շուկաների ներդաշնակեցում. «EU4Digital»-ի տեղեկատվական թերթիկ
Տեղեկատվական թերթիկ, որտեղ նկարագրված է, թե ինչպես է «EU4Digital» նախաձեռնությունն աշխատում Եվրոպական միության միասնական թվային շուկայի առավելությունները դեպի Արևելյան գործընկեր երկրներ տարածելու ուղղությամբ:
Իմանալ ավելին