
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
«Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտում Հայաստանի համար նախատեսված առաջարկություններ և գործողությունների ծրագիր
Ամսաթիվ: Հունիս 2020
Սույն առաջարկությունների թերթիկն ու գործողությունների ծրագիրը «Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտում Հայաստանի համար նախատեսված հիմնական փաստաթղթերն են:
2019-ից 2020 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում «EU4Digital» ծրագիրն աջակցություն ցուցաբերեց Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ առաջարկություններ ներկայացնելով ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ ընտրված առաջնահերթ քաղաքականության ոլորտներում ազգային քաղաքականության գործիքների վերաբերյալ:
Ընտրված գերակա ոլորտներն են.
- Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (Հայաստան).
- ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (Ադրբեջան).
- ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (Վրաստան, Ուկրաինա).
- ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ ստարտափների և սքեյլափների համար (Մոլդովայի Հանրապետություն).
- Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) (Բելառուս):
Նշված ոլորտներից յուրաքանչյուրի համար Ծրագիրը կատարել է ԵՄ-ի լավագույն պրակտիկաների ուսումնասիրություն, բոլոր երկրներում իրականացրել է բացերի վերլուծություն և մշակել է առաջարկություններ, որոնք սահմանում են ԵՄ այն հատուկ գործիքները, հարթակներն ու գործելակերպերը, և որոնք կարող են յուրացնել Արևելյան հարևանության երկրների շահագրգիռ կողմերը: Ծրագիրը կազմել է նաև ԵՄ-ի՝ նորարարական քաղաքականության իրականացման առաջավոր փորձ ունեցող ավելի քան 200 կազմակերպությունների ցանկ, որոնք խորհուրդ են տրվում որպես հնարավոր գործընկերներ՝ Արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության համար:
Այս վերլուծությունից հետո Ծրագրի վերջնական աշխատանքի արդյունքում մշակվել են ազգային գործողությունների վեց ծրագրեր, որոնք ստեղծել են հետագա գործունեության հիմք` ազգային ֆինանսավորմամբ կամ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Գործողությունների ծրագրերում մատնանշվել են
այն շահագրգիռ կողմերը, որոնք հետաքրքրված են, որպեսզի առաջատար դեր ստանձնեն՝ առանձին գործողությունների իրավատիրոջ կարգավիճակով, կամ լինեն թիմի մաս՝ դրանց իրականացման գործընթացում: Գործողությունների ծրագրերում նշված են նաև առաջարկվող գործողությունների փաստացի կարգավիճակը, իրականացման մոտավոր ժամանակացույցը և ԵՄ պրակտիկաների վրա հիմնված իրականացման մոտեցումը: Այս գործողությունների ծրագրերը համաձայնեցվել և լայնորեն քննարկվել են երկրների շահագրգիռ համայնքների հետ` 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին անցկացված ազգային խորհրդակցությունների ընթացքում:
«Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում» քաղաքականության ոլորտում Հայաստանի համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը ներառում է.
- Քաղաքականության առաջարկություններ. ԵՄ լավագույն պրակտիկաներն ու օրինակներն՝ ընտրված քաղաքականության ոլորտում, հայտնաբերված բացերը և առաջարկությունների թերթիկները` առկա բացերի վերացման ու ԱլԳ տարածաշրջանային համագործակցության և ԵՄ-ի հետ ներդաշնակեցման խթանման համար:
- Քաղաքականության առաջարկությունների ամփոփագիր. 2 էջից բաղկացած քաղաքականության առաջարկությունների ամփոփագիր, որը ներառում է ԵՄ հիմնական պրակտիկաները, հայտնաբերված բացերի ցանկը և հիմնական առաջարկությունների ցանկը:
- Գործողությունների ծրագիր. հիմնական առաջարկությունների և գործողությունների ցանկ, իրականացմամբ հետաքրքրված առաջատար և մասնակից կազմակերպությունների նախնական ցանկ, մոտավոր ժամանակացույց:
Արևելյան գործընկերության այլ երկրների համար նախատեսված քաղաքականության առաջարկությունները և գործողությունների ծրագրերը կարելի է գտնել այստեղ:
- Հայաստան
- ՏՀՏ նորարարություն

Intellectual property rights management for digital innovations Policy recommendations Armenia
Ներբեռնել PDF-ը
Intellectual property rights management for digital innovations Policy recommendations summary Armenia
Ներբեռնել PDF-ը