Սույն առաջարկությունների թերթիկներն ու գործողությունների ծրագրերը ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ Արևելյան գործընկերության երկրների ընտրած ոլորտներում քաղաքականության հիմնական փաստաթղթերն են:

 2019-ից 2020 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում «EU4Digital» ծրագիրն աջակցություն ցուցաբերեց Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ առաջարկություններ ներկայացնելով ՏՀՏ նորարարությունների ուղղությամբ ընտրված առաջնահերթ քաղաքականության ոլորտներում ազգային քաղաքականության գործիքների վերաբերյալ:

Ընտրված գերակա ոլորտներն են.

  • Թվային նորարարությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի կառավարում (Հայաստան).
  • ՏՀՏ նորարարությունների աջակցմանն ուղղված կազմակերպական նոր ձևեր (Ադրբեջան).
  • ՓՄՁ-ների համար թվային նորարարությունների ֆինանսավորման մատչելիություն (Վրաստան, Ուկրաինա).
  • ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ ստարտափների և սքեյլափների համար (Մոլդովայի Հանրապետություն).
  • Արդյունաբերության թվայնացում (ավանդական հատվածներում գործող ՓՄՁ-ների թվային փոխակերպում) (Բելառուս):

Նշված ոլորտներից յուրաքանչյուրի համար Ծրագիրը կատարել է ԵՄ-ի լավագույն պրակտիկաների ուսումնասիրություն, բոլոր երկրներում իրականացրել է բացերի վերլուծություն և մշակել է առաջարկություններ, որոնք սահմանում են ԵՄ այն հատուկ գործիքները, հարթակներն ու գործելակերպերը, և որոնք կարող են յուրացնել Արևելյան հարևանության երկրների շահագրգիռ կողմերը: Ծրագիրը կազմել է նաև ԵՄ-ի՝ նորարարական քաղաքականության իրականացման առաջավոր փորձ ունեցող ավելի քան 200 կազմակերպությունների ցանկ, որոնք խորհուրդ են տրվում որպես հնարավոր գործընկերներ՝ Արևելյան գործընկեր երկրների հետ համագործակցության համար:

Այս վերլուծությունից հետո Ծրագրի վերջնական աշխատանքի արդյունքում մշակվել են ազգային գործողությունների վեց ծրագրեր, որոնք ստեղծել են հետագա գործունեության հիմք` ազգային ֆինանսավորմամբ կամ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Գործողությունների ծրագրերում մատնանշվել են այն շահագրգիռ կողմերը, որոնք հետաքրքրված են, որպեսզի առաջատար դեր

ստանձնեն՝ առանձին գործողությունների իրավատիրոջ կարգավիճակով, կամ լինեն թիմի մաս՝ դրանց իրականացման գործընթացում: Գործողությունների ծրագրերում նշված են նաև առաջարկվող գործողությունների փաստացի կարգավիճակը, իրականացման մոտավոր ժամանակացույցը և ԵՄ պրակտիկաների վրա հիմնված իրականացման մոտեցումը: Այս գործողությունների ծրագրերը համաձայնեցվել և լայնորեն քննարկվել են երկրների շահագրգիռ համայնքների հետ` 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին անցկացված ազգային խորհրդակցությունների ընթացքում:

Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված և վերջիններիս առանահերթ քաղաքականության ոլորտների վրա կենտրոնացած փաստաթղթերի անհատական փաթեթները ներառում են.

  • Քաղաքականության առաջարկություններ. ԵՄ լավագույն պրակտիկաներն ու օրինակներն՝ ընտրված քաղաքականության ոլորտում, հայտնաբերված բացերը և առաջարկությունների թերթիկները` առկա բացերի վերացման ու ԱլԳ տարածաշրջանային համագործակցության և ԵՄ-ի հետ ներդաշնակեցման խթանման համար:
  • Քաղաքականության առաջարկությունների ամփոփագիր. 2 էջից բաղկացած քաղաքականության առաջարկությունների ամփոփագիր, որը ներառում է ԵՄ հիմնական պրակտիկաները, հայտնաբերված բացերի ցանկը և հիմնական առաջարկությունների ցանկը:
  • Գործողությունների ծրագրեր. հիմնական առաջարկությունների և գործողությունների ցանկ, իրականացմամբ հետաքրքրված առաջատար և մասնակից կազմակերպությունների նախնական ցանկ, մոտավոր ժամանակացույց:

Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված քաղաքականության առաջարկությունները և գործողությունների ծրագրերը կարելի է գտնել այստեղ.


գրադարան

Ցուցադրել բոլորը