EU4Digital-ի «Մենթորական ծրագրերի ստեղծում՝ ՏՀՏ ոլորտում գենդերային բացը լրացնելու նպատակով. ուղեցույց արևելյան գործընկեր երկրների համար» ուղեցույցը հիմնված է «Women Go TechTM» մենթորության ծրագրի դեպքի ուսումնասիրության վրա:

 Ուղեցույցում ներկայացված են առաջարկություններ այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են սկսել լայնածավալ և որակյալ մենթորության ծրագիր, որը կարող է տեսանելի ազդեցություն ունենալ: Թեև դրանում առավել մանրամասն քննարկվում է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) առկա հատուկ համատեքստը, այդուհանդերձ քաղված դասերի մեծ մասը և բոլոր հիմնական ուղենիշները կիրառելի են ցանկացած մենթորության ծրագրի համար, որտեղ էլ որ իրականացվելիս լինեն: Բացի այդ, ուղեցույցը պատմում է ԱլԳ տարածաշրջանում կանանց մենթորության ծրագրերի գործարկման համար բացահայտված հիմնական խնդիրների մասին:

Ուսումնասիրությունն իրականացվել է EU4Digital-ի ղեկավարմամբ և պատրաստվել է Women Go TechTM-ի կողմից՝ արևելյան գործընկեր վեց երկրներից գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ: Եզրակացությունները և առաջարկությունները մշակվել ու հարմարեցվել են երկրների իրողություններին` սեմինարների մի քանի փուլ անցկացնելով շահառու կազմակերպությունների հետ.

  • Girls in Tech Armenia (Հայաստան).
  • Azerbaijani Women in ICT Club – Femmes Digitales (Ադրբեջան).
  • EPAM (Բելառուս).
  • Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալություն (GITA) (Վրաստան).
  • Տեղեկատվական և հաղորդակցական ընկերությունների մոլդովական ասոցիացիա (ATIC) (Մոլդովայի Հանրապետություն).
  • Girls in STEM (Ուկրաինա):

գրադարան

Ցուցադրել բոլորը