

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ը ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտում կանանց մենթորության ծրագրեր ստեղծելու համար նախատեսված ուղեցույցը
Ամսաթիվ: 30/03/21
EU4Digital» ծրագիրը եզրափակել է Արևելյան գործընկեր վեց երկրներին կանանց մենթորության ծրագրերի մշակման գործում աջակցելու իր աշխատանքը՝ թողարկելով «Մենթորության ծրագրերի ստեղծում՝ ՏՀՏ ոլորտում գենդերային բացը լրացնելու համար» ուղեցույցը: Այն հիմնված է Women Go TechTM (WGT) մենթորության ծրագրի դեպքի ուսումնասիրության վրա և հարմարեցված է արևելյան գործընկեր երկրների իրողություններին:
Մենթորությունը՝ որպես գործիք
Մենթորության տակ սովորաբար ի նկատի են առնվում որոշակի թեմայի կամ դիսցիպլինի շուրջ սանի (մենթի) և փորձագետի (մենթոր) միջանձնային ուսումնական փոխհարաբերությունները: Այս հայեցակարգը դիտվում է որպես մասնագիտական ոլորտում ուսումն արագացնելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը: Այն ընտրվել է նաև EU4Digital-ի կողմից` WGT ծրագրի պրակտիկ մասնագետների գիտելիքների ու փորձի փոխանցման միջոցով արևելյան գործընկեր երկրներում գենդերային բացը լրացնելու համար: Նշված մասնագետները նմանատիպ ծրագրեր են նախաձեռնել Բալթյան և Սկանդինավյան երկրներում
Տեղական կարիքներին հարմարեցում
Տեխնոլոգիական ոլորտում կանանց մենթորության ծրագրերի կազմակերպման վերաբերյալ գիտելիքների փոխանցման նպատակով Ծրագիրն համագործակցել է վեց տեղական գործընկեր կազմակերպությունների հետ. «Girls in Tech Armenia» ծրագիր (Հայաստան), Women in ICT Club – Femmes Digitales (Ադրբեջան), «EPAM» կանանց վերապատրաստման ծրագիր (Բելառուս), Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալություն (Վրաստան), Տեղեկատվական և հաղորդակցական ընկերությունների մոլդովական ասոցիացիա (Մոլդովա), «Girls in STEM» նախաձեռնություն (Ուկրաինա):
Անցկացվել են բազմաթիվ սեմինարներ՝ վերլուծելու տեղական տեխնոլոգիական շուկաներում կանանց դիրքերը, մենթորության, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում այլ կանանց մասնագիտական պրակտիկաների մասին իրազեկության բարձրացման առնչությամբ կազմակերպությունների փորձն ու կազմակերպությունների՝ մենթարության ծրագիր իրականացնելու պատրաստակամությունը: Այս հանդիպումների արդյունքում գործընկեր կազմակերպություններն ունեցան հետևյալ օգուտները. Մենթորության ծրագրի ստեղծման վերաբերյալ գիտելիքներ, որոնք ստացվել են WGT ծրագրի և գործընկեր կազմակերպությունների փորձով ձեռք բերված գործնական խորհուրդներով ու քաղած դասերով կիսվելու միջոցով: Սա հող
- նախապատրաստեց տարածաշրջանում կանանց մենթորության նոր ծրագրերի մշակման կամ արդեն իսկ գործողների հետագա զարգացման համար.
- Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցչական ցանցի ստեղծում, որը հիմք է ստեղծել կանանց հավասարության և այլ հարցերի շուրջ համատեղ նախաձեռնություններում ապագա գործընկերությունների ու համագործակցության համար. օրինակ՝ ապագա հնարավոր մենթորության ծրագրերի համար մենթորների տարածաշրջանային ռեզերվի ստեղծումը.
- Մենթորության ծրագրի իրականացման վերաբերյալ մշակված ուղեցույց, որը հիմք է ապահովում ազգային կամ տարածաշրջանային մակարդակում մենթորության ծրագրերի ստեղծման համար:
Մենթորության ծրագրերի ուղեցույցի կառուցվածքը
Ուղեցույցը կենտրոնացած է հետևյալ թեմաների վրա. ծրագրի կառուցվածք և կրթական գործունեության բովանդակություն, նպատակային լսարան, ռեսուրսներ (ֆինանսական, մարդկային և տեխնիկական) և գործադիր գործունեություն (մենթորների և մենթիների ընտրություն): Ինչպես նշել են ներգրավված գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, մենթորի ընտրությունն ու մասնակիցների հավաքագրումը հաջող մենթորության ծրագրի ամենակարևոր ասպեկտներից են: Ընդգծվել է նաև մենթորների ընտրության հստակ չափանիշների կարևորությունը, այդ թվում՝ կոնկրետ տեխնիկական ուղղվածությամբ մասնագիտացած լինելը և այդտեղ առաջատար դեր ունենալը:
Տեղական շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների արդյունքում մշակվել է ուղեցույց՝ նախատեսված յուրաքանչյուր կազմակերպության համար, որը ցանկանում է սկսել ի սկզբանե տեսանելի ազդեցությամբ լայնածավալ և որակյալ մենթորության ծրագիր: Ուղեցույցը տրամադրում է մենթորության ծրագրի ստեղծման հիմնական քայլերի պրակտիկ ստուգաթերթ, դրա գործնական իրականացման եղանակներ և ժամանակացույց, ներառյալ՝ հաջողության դեպքերի օրինակներ և խորհուրդներ` WGT ծրագրի լավագույն պրակտիկաներին համապատասխան: Բացի այդ, ուղեցույցը կարող է համապատասխան գործընկերների համար օգտակար լինել հետևյալի հաշվին.
- Մենթորության հայեցակարգի, մասնակիցների և հասարակության համար դրա կարևորության ու օգուտների մասին առավել խորը գիտելիքների տրամադրում, մասնավորապես` ՏՀՏ նորարարությունների ոլորտում գենդերային հավասարության առնչությամբ.
- Արևելյան գործընկեր երկրներում կանանց մենթորության ծրագրերի տեղակայման առնչությամբ վեր հանված հիմնական մարտահրավերները հասկանալու հետ կապված օգնություն: Սա, մասնավորապես, ներառում է նման նախաձեռնություններին աջակցելու համար տեղական դոնորների պակասը, մինչդեռ տեղական դերակատարները սահմանափակ կարողություններ ունեն արտաքին աջակցություն ստանալու հարցում: Բացի այդ, կտրամադրվի պայմանների բարելավման ուղղությամբ առաջարկվող գործողությունների ակնարկ, որում նշված է, թե ինչ բնույթի աջակցություն է ակնկալվում տեղական էկոհամակարգի դերակատարներից:
Հետագա քայլեր
«EU4Digital» ծրագիրը նպատակ ունի շարունակականություն ապահովել՝ նմանատիպ ծրագրերի իրականացում ստանձնող տեղական կազմակերպություններին խրախուսելու միջոցով: «EU4Digital» ծրագրի հետագա քայլերը, հետևաբար, ուղղված կլինեն տեխնոլոգիական ծրագրերին կանանց մասնակցության ապագա մոտեցման ու հետաքրքրված կազմակերպությունների վերաբերյալ քննարկում նախաձեռնելուն: Նպատակն է դիտարկել դրա երկկողմ մակարդակով իրականացման տարբերակները՝ հաշվի առնելով արևելյան գործընկեր երկրներում ԵՄ գենդերային հավասարության ծրագրերի հետ սիներգիաները:
Ուղեցույցը ներբեռնման համար հասանելի է EU4Digital-ի գրադարանում՝ այստեղ:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին