Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Մոտալուտ EU4Digital ակադեմիա. Ճարտարագիտություն Արեւելյան գործընկերության շահագրգիռ կողմերի հետ եւ նրանց համար
Ամսաթիվ: 2023թ. մարտ
«Մոտալուտ EU4Digital ակադեմիա. Ճարտարագիտություն Արեւելյան գործընկերության շահագրգիռ կողմերի հետ եւ նրանց համար» պրեզենտացիան ներկայացնում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիների համար նախատեսված «EU4Digital ակադեմիա» ուսումնառության նորարարական հարթակը: Այն ներկայացրել է «EU4Digital» ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը 2023 թվականի ՏՀՏ նորարարությունների համաժողովի ընթացքում:
Պրեզենտացիայում նկարագրվում է, թե ինչպես է հարթակն օգնելու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ նպաստելու ԱլԳ քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը՝ շեշտը դնելով տեղական հաստատությունների կողմից մայրենի լեզվով անհատականացված դասընթացների անցկացման վրա, ինչպես նաեւ կենտրոնանալով էլեկտրոնային կոմերցիայի գործնական հմտությունների վրա: EU4Digital ակադեմիան առաջարկում է նաեւ գործընկերային հնարավորություններ բովանդակության մատակարարների եւ ՓՄՁ ցանցերի համար՝ ստեղծելով ներառական ուսումնական միջավայր:
EU4Digital ակադեմիան իրականացվում է «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությամբ գործունեության շրջանակներում:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Թվային հմտություններ