Գործարկվել է Արևելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի հարթակը

  • Ամսաթիվ: 03/02/22
  • Կիսվել:

Հունվարի 27-ին EU4Digital-ը պաշտոնապես գործարկեց Արևելյան գործընկերության երկրների ստարտափ էկոհամակարգի հարթակը: Այս լուծումը նախատեսված է որպես տարածաշրջանային ստարտափ էկոհամակարգի լանդշաֆտին հետևելու հիմնական գործիք և կտրամադրի ստարտափների, նորարարությունների, ներդրողների ու ֆինանսավորման փուլերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև բազմաթիվ այլ տեղեկություններ:

Նոր տարին նոր թվային լուծումներ բերեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ստարտափ ասպարեզ՝ «EU4Digital» ծրագրի և նրա տեխնիկական գործընկեր Dealroom.co-ի կողմից ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակի գործարկմամբ: Հարթակն ուղղված է դյուրացնելու տվյալների վրա հիմնված քաղաքականության իրականացումը և որոշումների կայացումը տարածաշրջանում՝ հանուն ստարտափ էկոհամակարգի զարգացման, նպաստելու միջոլորտային գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև խթանելու նորարարների հաջորդ սերնդին գլոբալ թատերաբեմում հաջողության համար անհրաժեշտ գործընկերային հարաբերությունները:

Ինտերակտիվ հարթակն արդեն իսկ ներգրավել է ավելի քան 2500 ստարտափ՝ այլ մասնակիցների լայն շրջանակի հետ միասին: Առաջին եզրահանգումներն արվել են՝ հիմնվելով հարթակի տվյալների վրա. օրինակ, որ հարթակում ներկայացված ստարտափների գումարային ձեռնարկատիրական արժեքը ներկա պահին կազմում է ավելի քան 62 միլիարդ եվրո, և որ դրանք 2021 թվականին վաստակել են 668 միլիոն եվրո: Հարթակի տվյալների այլ օրինակներից են.

Հարթակն այժմ բաց է գրանցման համար՝ իր օգտատերերին առաջարկելով գործընկերությունների հաստատման գործիքներ, վստահելի տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրների ստարտափ և տեխնոլոգիական էկոհամակարգի, ինչպես նաև մակրոմակարդակային միտումների մասին՝ աջակցելու տվյալների վրա հիմնված քաղաքականության իրականացմանը և բիզնես որոշումների կայացմանը: Հարթակն օգտակար է օգտատերերի լայն շրջանակի համար.

  • պետական կառույցներ և քաղաքականություն մշակողներ.
  • վենչուրային կապիտալիստներ, հրեշտակ ներդրողներ և այլ ներդրողներ.
  • ստարտափներ և սքեյլափներ.
  • հետազոտողներ և լրագրողներ.
  • համալսարաններ, ծառայություն մատուցողներ և արագացուցիչներ:

Իմացեք ավելին EU4Digital-ի տեխնիկական գործընկեր Dealroom.co-ի պատրաստած հարթակի մասին այստեղ:

EU4Digital-ն առաջարկում է ձեզ նախաձեռնություն ստանձնել և նպաստել ԱլԳ ստարտափ էկոհամակարգի արագացմանը՝ այս հնարավորությամբ կիսվելով ձեր ցանցերում և դառնալով էկոհամակարգի մի մասը:

Եթե ունեք հարթակի օգտագործման վերաբերյալ հարցեր, ապա միշտ կարող եք դրանք տալ ուղղակիորեն հարթակում՝ զրույցի պատուհանի միջոցով, կամ դիմել հաճախորդների աջակցության ծառայությանը: Համագործակցության, տվյալների փոխանակման կամ հարթակի առաջմղման հետ կապված ցանկացած հարցի համար կարող եք դիմել էլեկտրոնային փոստի միջոցով՝ simona.petrikaite@lt.ey.com կամ matthieu@dealroom.co հասցեներին:

Նորություններ

Ցուցադրել բոլորը