Հայ – մալավիական գիտահետազոտական եւ կրթական համագործակցություն թվային տեխնոլոգիաների ոլորտում
Ամսաթիվ: 15/11/23
Հայկական ASNET-AM ազգային գիտահետազոտական եւ կրթական ցանցը (ԱՀԿՑ) 6 ամսով դարձել է իր մալավիական անալոգի՝ MAREN-ի «երկվորյակը»: Գիտելիքների փոխանակմանն ու MAREN-ի նման նոր ԱՀԿՑ-ների զարգացմանը նպաստելուն ուղղված պիլոտային ծրագրի շրջանակներում «EU4Digital. Հետազոտական եւ կրթական համայնքների միացում (EaPConnect)» ծրագրի գործընկեր ASNET-AM-ն ի թիվս այլի տրամադրում է գիտելիքային եւ տեխնիկական աջակցություն բարձր արտադրողականությամբ հաշվարկների եւ կիբեր-արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում։
Թվինինգ ծրագիրը մեկնարկել է Եվրոպայի գիտահետազոտական եւ կրթական համայնքներին ավելի քան 20 տարի աջակցություն ցուցաբերած բազմամյա GÉANT ծրագրի հաջորդ փուլի՝ GN5-1-ի հովանու ներքո: Թվինինգ ծրագրի պիլոտավորմանն աջակցում է GÉANT ասոցիացիան եւ օժանդակում է UbuntuNet Alliance-ը: Այս շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից միասին սկսեցին աշխատել երկու զույգ ԱՀԿՑ-ներ, որոնցից յուրաքանչյուրում ներգրավված են մեկական գործընկեր նոր ԱՀԿՑ-ից եւ միջազգային GÉANT համայնքից: ASNET-AM-ից եւ MAREN-ից զատ, մյուս զույգը կազմում են Sikt-ը (Նորվեգիա) եւ RENU-ն (Ուգանդա):
Գործընկեր ԱՀԿՑ-ների թիմերը որոշել են համատեղ գործունեության թեման կամ առարկան եւ մշակել են աշխատանքային համապարփակ ծրագիր՝ վեցամսյա ժամկետում ձեռք բերվելիք առանցքային կետերով եւ արդյունքներով:
ASNET-AM-ը եւ MAREN-ը նախաձեռնել են բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) վերաբերյալ մի շարք առցանց հանդիպումներ։ Ծրագրի երկրորդ կեսին նախատեսվում են թիմերի փոխադարձ այցելություններ՝ այս համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար: Այս գործընկերությունն ուղղված է համապարփակ կարողությունների զարգացմանը, ներառյալ՝ ցանցային ենթակառուցվածքի աճող պահանջների բավարարմանը տեխնիկական աջակցությունը, համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման (CERT) ակադեմիական թիմի ստեղծումը, ԱՀԿՑ ծառայությունների գովազդն ու մարքեթինգը եւ օգտագործման հատուկ դեպքերում բարձր արտադրողականությամբ հաշվարկների առավելություններց օգտվելը: Բացի այդ, 2024 թվականի ընթացքում Զոմբայում (Մալավի) կանցկացվեն վարպետության դասեր եւ ուսուցողական դասընթացներ։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: