Միացե՛ք DESI աքսելերատորի շրջանակներում EU4Digital-ի կազմակերպած տարածաշրջանային միջոցառմանը նոյեմբերի 24-ին
Ամսաթիվ:
24/11/23
Արեւելյան գործընկերության երկրներում Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI) առնչվող ցուցանիշներ հավաքող հաստատությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու «EU4Digital» ծրագրի՝2023 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք առցանց միջոցառմանը: Դրա ընթացքում «EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղության փորձագետները կներկայացնեն DESI համաթվի իրականացման գործընթացի վերլուծությունը, կքննարկեն DESI-ի չափման ամբողջական համակարգի ներդրման շուրջ տարածաշրջանի ու առանձին երկրների համար նախատեսված առաջարկությունները եւ կանդրադառնան «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորին վերաբերող գաղափարներին ու հիմնական ձեռքբերումներին։
DESI-ն խիստ արդիական եւ կարեւոր է թվային փոխակերպման համատեքստում: Համաթիվն իրենից ներկայացնում է ցուցանիշների շարք՝ հետեւելու Եվրոպական միության տնտեսությունների եւ հասարակությունների էվոլյուցիային թվային առաջընթացի չորս հիմնական ոլորտներում՝ մարդկային կապիտալ, թվային տեխնոլոգիաների ինտեգրում, թվային հանրային ծառայություններ եւ միակցվածություն:
EU4Digital-ը DESI աքսելերատորը գործարկել է 2023 թվականի մայիսին: EU4Digital-ի DESI աքսելերատորի գործունեությունն ուղղված է Արեւելյան գործընկերությունում չորս չափման ասպեկտներից երեքին՝ չներառելով միակցվածությունը: Ակնկալվում է, որ «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորն Արեւելյան գործընկերության երկրներին կօգնի ներդնել DESI ցուցանիշների ամբողջական հավաքածուն եւ իրականացնել համապատասխան մեթոդաբանական փոփոխություններ: Սա նրանց հնարավորություն կտա իրականացնել ԵՄ լավագույն փորձին համապատասխան տվյալների հավաքագրում եւ իրենց ազգային ռազմավարություններում ներառել թվային կատարողականի վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ:
Տարածաշրջանային առցանց միջոցառումն Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի ներդրման վերաբերյալ EU4Digital-ի զեկույցի հրապարակման հետ մեկտեղ կնշանավորվի DESI աքսելերատորի գործունեության առաջին փուլի ավարտով: Առաջին փուլի նպատակն էր մշակել տարածաշրջանային եւ ազգային առաջարկություններ ու ճանապարհային քարտեզներ՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրներին DESI-ի ներդրման եւ համաթվի կիրառման գործում: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի ներդրման վերաբերյալ մինչ օրս իրականացված բացերի վերլուծության արդյունքները: Կներկայացվեն նաեւ EU4Digital-ի DESI աքսելերատորի երկրորդ փուլի նպատակները։ Այն կկենտրոնանա կարողությունների զարգացման վրա՝ տվյալների հավաքագրման հաստատությունների համար մեթոդական աջակցության եւ վերապատրաստման դասընթացների տրամադրմամբ, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի փոխանակմամբ:
Հրավերի հայցում
DESI աքսելերատորի շրջանակներում EU4Digital-ի կազմակերպած տարածաշրջանային միջոցառումը օգուտ կբերի այն հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են DESI համաթվի հետ կապված ցուցանիշների հավաքագրմամբ Արեւելյան գործընկերության երկրներում: Եթե դուք ներկայացնում եք նման հաստատություն եւ ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք լրացնել ձևաթուղթը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: