Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին զինել բլոկչեյն տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման վերաբերյալ խորքային գիտելիքներով եւ գործնական հմտություններով: Ուսումնական ծրագիրը մշակվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող կարիքը բավարարելու եւ իրական աշխարհի խնդիրների լուծման գործում ակադեմիական գերազանցությունը խթանելու համար: Նոր ծրագրի համար ընդունելությունը կսկսվի 2024 թվականին։
Նախաձեռնությունն արտացոլում է Հայաստանի նախաձեռնողական մոտեցումն առ զարգացող տեխնոլոգիաների ներդրումն ու թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան հմուտ աշխատուժի խրախուսումը: Հայաստանը նպատակ ունի ռազմավարական գործընկերությունների եւ հեռանկարային նախաձեռնությունների միջոցով ամրապնդել որպես տեխնոլոգիական կրթության եւ նորարարության ոլորտում առաջատարի իր դիրքերը։
2024 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարման միջոցառման ժամանակ ելույթ ունեցան կրթական ծրագրի մշակման գործում առանցքային դեր ունեցած գործիչները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը եւ «Վեբ3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն ընդգծեցին ակադեմիական ուսումնական ծրագրերում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական կարեւորությունը եւ Հայաստանի թվային տնտեսության վրա կանխատեսվող ազդեցությունը։
Թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող ծրագրերը մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության լավագույն օրինակներից է։ Նման ծրագրերն ապագայում էլ ավելի մեծ աջակցության են արժանանալու Կառավարության, մասնավորապես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
իր խոսքում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ոգեւորություն հայտնեց ծրագրի առթիվ՝ նշելով Հայաստանի՝ որպես կրթության ոլորտում առաջամարտիկի ներուժը: Ծրագրի կայունությունը հաջողությամբ ապահովելուց եւ «Բլոկչեյն եւ Վեբ3 տեխնոլոգիաներ»-ը որպես նոր մասնագիտական կրթական ուղի ներկայացնելուց զատ, նա ասաց, որ «ծրագիրը ոչ միայն ուսանողներին զինում է առաջադեմ գիտելիքներով, այլ նաեւ մասնագիտական հնարավորությունների, վերապատրաստման եւ մրցունակության դռներ է բացում»։
Լրացուցիչ տեղեկատվություն
Բակալավրի ծրագիրը մշակվել է «Վեբ3 Հայաստան» հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ եւ համաֆինանսավորվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: