Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը
Ամսաթիվ: 29/05/23
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։ Աշխատաժողովը կօգնի խթանել երկրի ստեղծարար արդյունաբերությունը եւ մշակութային ժառանգությունը ու նպատակ ունի ստեղծարար տնտեսությունը վերածել ազգային եւ տնտեսական զարգացման առանցքային ռազմավարական ուղղության:
Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Ամազոն Վեբ Սերվիսից հրավիրված փորձագետներ։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ Ամազոն Վեբ Սերվիսի ռազմավարական նախաձեռնությունների ղեկավար Մարկ Վիերստրան։
Գեւորգ Մանթաշյանը ողջունել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը «Կատապուլտ» ծրագիրը նախաձեռնելու համար։ Նա նշել է, որ Հայաստանը թեւակոխել է թվայնացման ռազմավարության իրագործման փուլ, որի ընթացքում շատ կարեւոր է տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացումը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարբեր գործընկերների՝ այդ թվում Ամազոն Վեբ Սերվիսի հետ համագործակցելու ճանապարհին՝ այդպիսով նպաստելով ազգային մրցունակության բարձրացմանը:
Մարկ Վիերստրան հայտարարել է, որ Ամազոն Վեբ Սերվիսի թիմն ունի բարդ խնդիրներ լուծելու ունակություն, որոնք սկզբում կարող են անհաղթահարելի թվալ: Նա կարեւորել է ամպային հաշվողական գործիքների՝ որպես ժամանակակից դարաշրջանի ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մեկի նշանակությունը եւ ոգեւորություն հայտնել թվայնացման գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու առթիվ։
Ներկաներին ողջունել է նաեւ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ Նա ընդգծել է մշակութային ժառանգության պահպանության կենսական կարեւորությունը՝այն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով, ինչպես նաեւ այն դերը, որն ունի թվայնացումը մշակույթի ոլորտի համար։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ֆիլմերի թվայնացման եւ արխիվացման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մի շարք մանրամասներ։ Հատկանշական է, որ Ամազոն Վեբ Սերվիսի թիմի աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է թվայնացնել եւ վերականգնել ազգային արխիվներում, ինչպես նաեւ սիրողական կինոարտադրողների մոտ պահպանված հին հայկական ֆիմերը։
Ի՞նչ է «Կատապուլտ»-ը
Եռամյա «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագիրը նախատեսված է օգտագործելու Հայաստանի ստեղծարար եւ մշակութային համայնքների հավաքական ինտելեկտը, ներառյալ կատարողական արվեստի, ձայնագրության, պարի, թատրոնի, օպերայի, բալետի, կենդանի երաժշտության, կինոյի եւ կինոարտադրության ոլորտները: Տեսողական արվեստը ներառում է թանգարանները, լուսանկարչությունը, կերպարվեստը, գրաֆիկական դիզայնը եւ երկչափ ու եռաչափ արվեստի այլ ձեւեր: Ներառված են նաեւ թվային եւ ավանդական հրատարակչական գործունեության, ինչպես նաեւ տեսախաղերի մշակման, մանրածախ առեւտրի, գովազդի, ճարտարապետության, ռադիոհեռարձակման, հեռուստատեսային ծրագրավորման ու արտադրության, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի ոլորտները:
«Կատապուլտ»-ը հզորացնում է ստեղծագործ մասնագետներին՝ տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ եւ տեսանելիություն, ինչպես նաեւ լրացնում առկա ծառայությունների, տեխնոլոգիաների, հաստատությունների եւ ենթակառուցվածքների բացերը՝ ապահովելու կայուն եւ բարգավաճ մշակութային արդյունաբերություն:
«Կատապուլտ» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջեւ։
Իմանալ ավելին Ամազոն Վեբ Սերվիսի մասին՝ ընթերցելով վերջինիս հանրային հատվածի համար բլոգում զետեղված հոդվածը[D1] ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: