Հայաստանում ներդրվում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը
Ամսաթիվ: 30/05/23
ՀՀ կառավարությունը ներդրում է ազգային նույնականացման միասնական մուտքի «Ես եմ» համակարգը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հանրային ծառայությունների առցանց մատուցման համակարգերի հասանելիությունը կիրականացվի բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
«Ես եմ» ազգային նույնականացման հարթակը տեղակայվելու է yesem.am կամ yesem.e-gov.am տիրույթներում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացին զուգընթաց մշակվում եւ տարածվում են նոր ծրագրային լուծումներ՝ նպատակ ունենալով զարգացնել թվային միջավայրը, ընդարձակել թվային գործիքներն ու լուծումները, թվայնացնել ծառայությունները եւ բարձրացնել դրանց օգտագործելիությունը: Նման լուծումների ներդրումը նպաստում է թվային տնտեսության եւ թվային հասարակության զարգացմանը, էլեկտրոնային ծառայությունների մատչելիության բարձրացմանը եւ բնակչության կողմից դրանց յուրացմանը:
Հայաստանի Հանրապետությունը սկսել է կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման համակարգի (eID) բարեփոխումների գործընթաց՝ առցանց ծառայությունների անվտանգ եւ հուսալի հասանելիությունն ապահովելու համար։
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային նույնականացման հայեցակարգը մշակելու եւ բազմաթիվ հնարավոր ձեւերով երկրին աջակցելու, այդ թվում՝ ազգային ենթակառուցվածքների ավելի լավ պաշտպանությանը նպաստելու համար:
Նախագծով նաեւ ապահովվում է, որ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակը պարտադիր կերպով հանդիսանալու է պետական ծառայությունների մատուցման մուտքի պատուհանը:
«Ես եմ» ազգային նույնականացման հարթակը կապահովի միջազգայնորեն ընդունված OpenID Connect նույնականացման արձանագրության վրա կառուցված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի, բջջային հեռախոսի եւ խելացի սարքերի վրա հիմնված Հայաստանի Հանրապետությունում թվային խիստ նույնականացման տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը։
Լրացուցիչ տեղեկատվությունՀայաստանում ազգային էլեկտրոնային նույնականցման համակարգի ստեղծումը նաեւ զգալիորեն կարագացնի նրա ֆինանսական համակարգի թվային փոխակերպումը։ Ակնկալվում է, որ այն էական ազդեցություն կունենա ՀՀ քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մատուցման եւ պրոդուկտների առաջարկի վրա: ՀՀ կենտրոնական բանկն աշխատել է կառավարության եւ մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ՝ համակարգի կառավարման եւ տեխնիկական պահանջները սահմանելու համար:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: