EU4Digital-ը միացել է Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի 14-րդ հանդիպմանը
Ամսաթիվ: 14/06/23
«EU4Digital» ծրագիրը մասնակցել է Արեւելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 14-րդ հանդիպմանը: 2023 թվականի մայիսի 10-11-ը անցկացված միջոցառմանը քննարկվել են ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ ցանցի զարգացմանը եւ անկախ ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) մոդելին վերաբերող հարցեր:
Միջոցառման առաջին օրվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության եւ տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CONNECT) ներկայացուցիչները ներկայացրեցին Գիգաբիթային ենթակառուցվածքների մասին ԵՀ-ի օրենսդրական նախագիծը, որը պետք է փոխարինի Լայնաշերտ կապի ծախսերի նվազեցման մասին ԵՄ հրահանգին: Այս գործիքը Եվրոպական միության անդամ պետություններին կաջակցի գերհզոր ցանցերի զարգացման գործում՝ 2030 թվականի համար ԵՄ թվային նպատակների հանգույն:
Անդրադառնալով ԱԿՄ-ների անկախության կարեւոր թեմային՝ էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) Կարգավորող դաշտի մշակման հարցերով աշխատանքային խմբի համանախագահները ներկայացրեցին BEREC-ի ուսումնասիրությանարդյունքները: Այս արժեքավոր զեկուցման ավարտին ներկայացվեցին առաջարկություններ այն մասին, թե ապագայում ինչպես կարելի է արձագանքել թվային ոլորտում անընդհատ ի հայտ եկող փոփոխություններին:
EU4Digital-ի թիմը միացավ նաեւ միջոցառման երկրորդ օրվան, որը նվիրված էր «EU4Digital» ծրագրի տեխնիկական աջակցությամբ ԱԿԼԿ ՓԱԽ-ի կողմից իրականացվելիք աշխատանքային պլանի համաձայնեցմանը եւ խնդիրների մշակմանը: Այս քննարկումները կենտրոնացած էին չորս հիմնական խնդիրների վրա.
Մրցունակ լայնաշերտ ինտերնետային կապի ծառայությունների հասանելիության ընդլայնման լավագույն պրակտիկաների մասին ԵՄ զեկույց։
ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ կապի ծածկույթի իրավիճակը նկարագրող զեկույց։ Երկրները դեռեւս պետք է վերանայեն տվյալները, որոնց հավաքագրումն իրականացվել է երեք փուլով։
ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ կապի շուկայի վերլուծության մեկնարկ: Քննարկումների արդյունքներով մասնակիցները եկել են եզրահանգման, որ վերլուծության անցկացումը հնարավոր է ԱլԳ միայն երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում:
Լրացուցիչ տեղեկատվություն
ԱԿԼԿ ՓԱԽ-ի 14-րդ հանդիպումը եւ BEREC-ի հանդիպումը մեկտեղվել էին՝ դյուրացնելու ԱԿԼԿ ՓԱԽ-ի եւ BEREC-ի համապատասխան աշխատանքային խմբերի, մասնավորապես՝ Կարգավորող դաշտի մշակման հարցերով աշխատանքային խմբի (ԿԴ) եւ Ֆիքսված ցանցի զարգացման հարցերով աշխատանքային խմբի (ՖՑԶ) համանախագահների միջեւ փոխհամագործակցությունը։ Սա տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ ԱԿԼԿ ՓԱԽ-ի տարեկան հանդիպումների ժամանակ՝ համաձայն փոխըմբռնման հուշագրի՝ համագործակցությունը խթանելու եւ էլեկտրոնային հաղորդակցության շուկայի կարգավորման ոլորտում ԵՄ լավագույն փորձին հասանելիությունը հեշտացնելու նպատակով:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: