Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանն ընտրվել են բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) ճանապարհային քարտեզի մշակման համար
Ամսաթիվ: 14/06/23
Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը «EU4Digital» ծրագրի կողմից ընտրվել են որպես Արեւելյան գործընկերության երկրներ, որոնք կստանան բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման (eFTI) անհատական ճանապարհային քարտեզներ: Դրանքմշակվելու են 2025 թվականի դեկտեմբերից ուժի մեջ մտնելիք Եվրոպական միության eFTI կանոնակարգին համապատասխան՝ դյուրացնելով եւ թվայնացնելով տեղեկատվության փոխանակումը բեռներ ուղարկողների, փոխադրողների, իշխանության մարմինների եւ ապրանքների փոխադրման մեջ ներգրավված այլ շահագրգիռ կողմերի միջեւ: Արեւելյան գործընկերության երկրներում eFTI-ի նման մոտեցման ներդրումը կնպաստի նրանց ինտեգրմանը ԵՄ eFTI էկոհամակարգին եւ օգուտ կբերի այդ երկրների իշխանության մարմիններին ու գործարար օպերատորներին:
Առաջնահերթ երկրներն ընտրելիս EU4Digital-ը գնահատել է ավտոճանապարհային, երկաթուղային եւ ներքին ջրային տրանսպորտով բեռնափոխադրումների մասին տեղեկատվության փոխանակման ներկայիս միջավայրը: Գնահատումը ներառել է տարբեր կատեգորիաներ, ինչպիսիք են էլեկտրոնային լոգիստիկայի ուղղությամբ առաջընթացը, միջազգային ստանդարտների կիրարկումը, բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման առկա իրավական հիմքերը եւ համապատասխան ընթացիկ նախաձեռնությունները: Հաշվի են առնվել նաեւ ԵՄ-ի հետ առեւտրային հոսքերի ծավալները։ Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը ընտրվել են որպես eFTI-ի ծավալման վարժանքներին առավել պատրաստակամ եւ պատրաստ թեկնածուներ։
EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն ուրախությամբ հայտարարեց ընտրության արդյունքները՝ նշելով. «Այս երկրները ներկա դրությամբ վճռական հանձնառություն եւ առաջընթաց են ցուցաբերել ազգային մակարդակում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործում»։
Այդպիսի հանձնառության օրինակներից են.
Ուկրաինայում ներկա պահին ներդրվում է ավտոճանապարհային տրանսպորտի ոլորտում էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրերի կառավարման ազգային համակարգը(eTTN)։
Մոլդովան 2022 թվականին գործարկել է տրանսպորտային միջոցի էլեկտրոնային հավաստագրման համակարգը (e-Transport Authorization)՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների թույլտվություններ տրամադրելու համար:
Ադրբեջանն ավելի ու ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ մուլտիմոդալ լոգիստիկ հանգույց եւ ակտիվորեն ճանապարհային քարտեզներ է մշակում տվյալների թվայնացման ու փաստաթղթերի փոխանակման ուղղությամբ միջազգային ստանդարտների ներդրման համար, ներառյալ՝ eFTI-ի եւ ՄԱԿ-ի առեւտրի դյուրացման ու էլեկտրոնային բիզնեսի կենտրոնի (UN/CEFACT) առաջարկությունները:
EU4Digital-ն անհամբերությամբ է սպասում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի հետ աշխատանքին՝ ավելի խորացնելու բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ոլորտում նրանց առաջընթացը՝ հիմնվելով eFTI-ի ծավալման ճանապարհային քարտեզի ստեղծման գոյություն ունեցող հիմքերի վրա՝ համաձայն ԵՄ eFTI կանոնակարգի:
ասել է EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն։
Ի՞նչ է լինելու հաջորդիվ
ԵՄ eFTI կանոնակարգը պահանջում է բեռնափոխադրումների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության ստանդարտ ձեւաչափի օգտագործում եւ սահմանում է դրա փոխանակման իրավական հիմքերը: «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առեւտրի ուղղությունը սերտորեն համագործակցելու է Արեւելյան գործընկերության ընտրված երկրների հետ՝ ներկա վիճակի գնահատում իրականացնելու նպատակով: Այս գնահատման հիման վրա կներկայացվեն կարգավորման, տեխնիկական եւ կազմակերպչական ուղղություններին վերաբերող առաջարկություններ: Այնուհետեւ կստեղծվի ճանապարհային քարտեզ՝ ուրվագծելով, թե ինչպես կարելի է կիրառել eFTI-ի նման մոտեցում, որպեսզի ստեղծվի բեռնափոխադրումների մասին էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մուլտիմոդալ համակարգ՝ հարմարեցված յուրաքանչյուր երկրում բեռնափոխադրումների մասին տեղեկատվության փոխանակման առկա միջավայրին:
eFTI-ի առավելությունները
Ակնկալվում է, որ eFTI-ի նման մոտեցման ներդրումը զգալի օգուտներ կբերի մասնակից երկրներին:
Գործարար օպերատորները կօգտվեն պարզեցված ընթացակարգերից եւ գործընթացներից, վարչական բեռի նվազեցումից եւ արդյունավետության բարձրացումից, որն իր հերթին կհանգեցնի ավելի արագ փոխադրումների, բեռնատարների ավելի վաղ ազատմանն հետագա բեռների համար եւ, ի վերջո, տրանսպորտային միջոցների ավելի լավ օգտագործմանը:
Միեւնույն ժամանակ, իշխանությունները կշահեն տվյալների ավելի մեծ ճշգրտությունից, մոնիտորինգի եւ վերահսկման ուժեղացված հնարավորություններից, իրական ժամանակում տեղեկատվության հասանելիությունից եւ ընդհանուր գործառնական արդյունավետությունից:
Վերջապես, բեռնափոխադրումների մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման համար ստեղծված միջավայրը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի նաեւ Արեւելյան գործընկերությաներկրների ինտեգրմանը ԵՄ eFTI էկոհամակարգի մեջ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: