«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ
Ամսաթիվ: 23/01/24
ՀՀբարձրտեխնոլոգիականարդյունաբերությաննախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքիտեխնոլոգիականստարտափներիծրագրիշրջանակներումհայտարարումէդրամաշնորհայինմրցույթներ։Մասնակից տեխնոլոգիական ընկերությունները, որոնք զբաղվում են նորարարական բարձր տեխնոլոգիական արտադրանքի կամ ծառայությունների նախատիպերի մշակմամբ, կապահովվեն պետական ֆինանսավորմամբ, մենթորությամբ եւ ուսուցմամբ:
2018 թվականին իր մեկնարկից ի վեր «Ներուժ» ծրագիրը նպաստում է Հայաստանում թվային հատվածի զարգացմանը։ «Ներուժն» ուղղված է 18-ից 35 տարեկան սփյուռքահայերին, որի հիմնական նպատակն է երիտասարդ ձեռներեցներին Հայաստանում բիզնես հիմնելու հնարավորություն ընձեռել:
Միջազգային համաժողովներում մասնակից ստարտափ ընկերություններին ներկայացնելով` «Ներուժն» օգնել է հայ թվային նորարարներին ճանաչում եւ ընդունելություն ձեռք բերել: Խոստումնալից տեխնոլոգիական ընկերություններին աջակցելով՝ «Ներուժը» Հայաստանը դարձրել է գրավիչ ուղղություն օտարերկրյա ներդրումների համար, որն իր հերթին վճռորոշ է եղել Հայաստանի թվային հատվածի աճի ֆինանսավորման համար։ «Ներուժի» կողմից առաջարկվող մենթորության եւ ուսուցման ծրագրերը տեխնոլոգիական ստարտափներին փոխանցում են հիմնական հմտություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրավորումը, թվային մարքեթինգը եւ տվյալների գիտությունը՝ նպաստելով հմուտ աշխատուժի ստեղծմանը:
«Ներուժ» ծրագրի ներկայիս փուլում ֆինանսավորումը բաշխվում է երկու բաղադրիչների միջեւ՝ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ»։ Գաղափարի փուլում մրցակցող թեկնածու ստարտափներից հաղթող ճանաչված 3 թիմերը կստանան համապատասխանաբար 15, 10 եւ 5 մլն ՀՀ դրամ։ Այս դրամաշնորհները նախատեսված են ընկերությունների համար, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի եւ (կամ) ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը: Աճի փուլում հաղթող ճանաչված 3 թիմերը կստանան համապատասխանաբար 30, 20 եւ 10 մլն ՀՀ դրամ։ Այս բաղադրիչի համար ստարտափ ընկերությունները պետք է ներկայացնեն նոր թվային տեխնոլոգիաներ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: