GovTech նախաձեռնության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համատեղ անցկացվել է «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը
Ամսաթիվ: 23/01/24
2024 թվականի հունվարի 19-ին Երեւանում կայացավ «Թվայնացման աշխատարան» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ Հայաստանի «Կառավարման տեխնոլոգիաներ (GovTech)» նախաձեռնության շրջանակներում։ Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության եւՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի փորձագետներ եւ այլ շահագրգիռ կողմեր: Քննարկումները կենտրոնացած էին հետեւյալ թեմաների շուրջ. լայնաշերտ ենթակառուցվածքի ուժեղացման անհրաժեշտություն, թվային հանրային ենթակառուցվածքի ամրապնդման ռազմավարություններ, հայ հասարակությունում թվային հմտությունների զարգացման նախաձեռնություններ:
«GovTech» նախաձեռնությունը կարեւոր քայլ է հանրային ծառայությունների արդիականացման ուղղությամբ։ GovTech-ը նպատակ ունի արագացնել հանրության ներգրավվածությունը ազգային եւ տարածքային կառավարման ծառայությունների հետ՝ տարբեր բիզնես գործընթացների պարզեցման եւ թվայնացման միջոցով, ինչպիսիք են նոտարական ծառայությունները, շինարարական լիցենզիաներ ստանալը եւ պետական հատվածում ներքին աուդիտը:
«Թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային ծառայությունների հասանելիության ուժեղացում» կարգախոսի ներքո՝ GovTech-ի առաջնային նպատակն է թվայնացնել նույնականացման գործընթացը, պարզեցնել տեղեկատվության հոսքը եւ բարձրացնել տեղեկատվության հասանելիությունն ու անվտանգությունը:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում, մասնավորապես գյուղական վայրերում տարբեր հանրային ծառայությունների հասանելիությունը դեռեւս պահանջում է այցելություն պետական կառույցներ: Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ առկա թվային ծառայություններից օգտվելիս խնդիրների են հանդիպում, ընդ որում՝ ձեռնարկությունների եւ բնակիչների միայն 5%-ն է ներկայումս օգտվում առցանց պետական ծառայություններից:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: