Երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել են հասարակության մեջ արհեստական բանականության վերաբերյալ հաքաթոն
Ամսաթիվ: 24/01/24
Երիտասարդ եվրոպական դեսպանների օգնությամբ 2024 թվականի հունվարի 13-14-ին կայացել է «Հաղթահարելով խզվածքը» (Bridging the Gap) հաքաթոնը, որի շրջանակում քննարկվել եւ լուծումներ են առաջարկվել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված ամենամեծ մարտահրավերների համար: Մասնակիցները գաղափարներ են մշակել ժողովրդավարության, կրթության, շրջակա միջավայրի եւ ընդհանուր առմամբ հասարակության վրա ԱԲ-ի ազդեցության վերաբերյալ:
Միջոցառմանն, ընդհանուր առմամբ, մասնակցել են 14 մենթոր, 10 դատավոր եւ 130 մասնակից 12 տարբեր երկրներից։ Մասնակից թիմերին ուղղորդում էին Ուկրաինայից եւ Եվրոպական միության անդամ երկրներից հինգ երիտասարդ եվրոպական դեսպաններ: Նրանք մշակեցին գաղափարներ երկու առաջադրանքների շրջանակներում՝ «Տվյալների դիվանագետներ» եւ «JS-Lab»: Հաղթող լուծումներից էին լեզվական մեծ մոդելների էկոլոգիական հետքի ցուցադրումը եւ աուդիոգեներացման գործիքների օգտագործմամբ գործիքների խաբեություններից պաշտպանվելու եղանակներ ներկայացնող վեբ էջը։
Միջոցառումը կազմակերպվել էր 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից կազմակերպված Եվրոպական երիտասարդական լսումների արդյունքներով: Ուկրաինան ներկայացնող երիտասարդ եվրոպական դեսպան Մարիամ Իսոյեւան առաջատար դեր էր ստանձնել հաքաթոնի կազմակերպման գործում՝ համագործակցելով գաղափարների արագացման համապատասխան եվրոպական երիտասարդական միջոցառման (EYE) եւ Հասո Պլատներ ինստիտուտի հետ: Հաքաթոնը տեղի է ունեցել ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկապես՝ ինստիտուտի՝ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող տարածքում: Միջոցառման անցկացմանն աջակցել է նաեւ ուկրաինական խոշորագույն ԱԲ համայքնը՝ AI HOUSE-ը՝ միջոցառման համար առանձնացնելով դատավորների։
Լրացուցիչ տեղեկատվություն
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը ստեղծվել է 2016 թվականի հունիսին «EU NEIGHBOURS East» ծրագրի շրջանակում եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 1700 երիտասարդների ավելի քան 30 տարբեր երկրներից:
Հաքաթոնի կազմակերպիչները նաեւ օգտվել են «ԱԲ-ն Ուկրաինայի համար» բարեգործական նախաձեռնությունը խթանելու հնարավորությունից։ AI HOUSE-ի կողմից 2022 թվականին գործարկված այս նախաձեռնությունն ուկրաինացի ԱԲ նվիրյալներին ապահովում է առավել արդիական գիտելիքների հասանելիություն, միավորում է միջազգային հանրության հետ եւ իրականացնում փորձի փոխանակում, ինչպես նաեւ միջոցներ է հավաքում Ուկրաինային աջակցելու համար:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: