-
22/11/2023
Էլեկտրոնային վստահություն
Թվային դարաշրջանում էլեկտրոնային նույնականացման (eID) եւ վստահության ծառայությունները պետք է տարածվեն ազգային սահմաններից ինչպես ներս, այնպես էլ դուրս։ EU4Digital-ն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների՝ թվային ծառայությունների միջսահմանային հասանելիությունն ունիֆիկացնելու նպատակին: Այս 61 վայրկյանանոց տեսանյութը բացատրում է, թե ինչպես է «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային վստահություն» թեմատիկ ուղղությունը ցուցաբերում այդ աջակցությունը:
Իմանալ ավելին -
26/09/2023
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը. զեկույց
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ԵՄ լավագույն փորձը նկարագրող զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ «Հեռահաղորդակցության կանոններ»-ի ուղղությամբ գործունեության շրջանակներում: Զեկույցը բաղկացած է չորս հիմնական մասերից, որոնք ցույց են տալիս լայնաշերտ կապի զարգացման ուղղությամբ Եվրոպական միության ճանապարհային քարտեզը։ Զեկույցի հիմնական նպատակն է կիսվել ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների կուտակած փորձով:
Իմանալ ավելին -
13/09/2023
5G զանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման լավագույն փորձը. զեկույց
5G ցանցի անվտանգության ապահովման ԵՄ գործիքակազմի ներդրման վերաբերյալ EU4Digital-ի զեկույցը նկարագրում է ԵՄ լավագույն փորձը, ռազմավարության եւ ռիսկերի հետ կապված հիմնական ոլորտները, խթանում է համակարգված մոտեցումը եւ ուղեցույց է տրամադրում Արեւելյան գործընկերության երկրներին, նրանց ցանցային օպերատորներին եւ այլ շահագրգիռ կողմերին:
Իմանալ ավելին -
06/09/2023
Իրավական դաշտի, ստանդարտների եւ էկոհամակարգի ոլորտներում ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի ելակետային տվյալների վերլուծություն
Այս զեկույցում ներկայացված է Եվրոպական միությունում միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակի, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի եւ նորմերի համառոտ ակնարկը: ԵՄ ելակետային զեկույցը կոչված է ուղենիշ լինելու Արեւելյան գործընկերության երկրների միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի գնահատման համար: 99 էջանոց զեկույցի առանձին գլուխներում ներկայացված եւ վերլուծված են ԵՄ ելակետային ցուցանիշները երեք հիմնական ոլորտներում՝ իրավական դաշտ, ստանդարտներ եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
Իմանալ ավելին -
05/09/2023
«EU4Digital» ծրագրի II փուլի հանրային կիսամյակային զեկույց թիվ 1
Այս զեկույցն արտացոլում է «EU4Digital» ծրագրի II փուլի առաջին հաշվետու ժամանակաշրջանի (2022 թ.-ի հունիս - 2022 թ.-ի դեկտեմբեր) գործունեությունը: Զեկույցն ամփոփում է այս ժամանակահատվածում վեց թեմատիկ ուղղությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները եւ ներկայացնում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում սպասվող գործունեության նպատակներն ու խնդիրները։ Զեկույցում նաեւ ուրվագծում են քաղաքականության հիմնական ուղենիշները։
Իմանալ ավելին -
01/07/2023
ԵՄ-ն բիզնեսի համար. քաղաքականությունից մինչեւ գործողություն – Փուլ 2։ Արեւելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների զարգացման խթանում (ՏՀԶԿ-ի գործունեության ակնարկ)
2023 թվականի ՏՀՏ նորարարությունների համաժողովում ներկայացված այս պրեզենտացիան ակնարկ է առ այն, թե ինչպես է ՏՀԶԿ-ն քաղաքական աջակցություն ցուցաբերում Արեւելյան գործընկերության երկրներին ՓՄՁ-ների թվայնացման հետ կապված հարցերում։
Իմանալ ավելին -
01/07/2023
Թվային տեխնոլոգիաներ՝ Արեւելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների աշխատակիցների թվային հմտությունների լայնածավալ բարելավման համար
2023 թվականի ՏՀՏ նորարարությունների համաժողովում ներկայացված այս պրեզենտացիան ցույց է տալիս ամբողջ աշխարհում Համաշխարհային բանկի՝ ընկերությունների մակարդակում տեխնոլոգիաների ներդրման (FAT) վերաբերյալ անցկացրած հետազոտությունների արդյունքները:
Իմանալ ավելին -
01/07/2023
Մոտալուտ EU4Digital ակադեմիա. Ճարտարագիտություն Արեւելյան գործընկերության շահագրգիռ կողմերի հետ եւ նրանց համար
«Մոտալուտ EU4Digital ակադեմիա. Ճարտարագիտություն Արեւելյան գործընկերության շահագրգիռ կողմերի հետ եւ նրանց համար» պրեզենտացիան ներկայացնում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիների համար նախատեսված «EU4Digital ակադեմիա» ուսումնառության նորարարական հարթակը:
Իմանալ ավելին -
19/01/2022
eSignature փորձնական երկարաձգման տեխնիկական հուշագիր
EU4Digital Technical Memorandum, որը նկարագրում է eSignature փորձնական գործունեության տեխնիկական ասպեկտները, փոխգործունակության մակարդակների տարբերակները և eSignature ընդհանուր ձևաչափը:
Իմանալ ավելին