
Home / Stay Informed /
Ռոումինգի համաձայնագիրը ստորագրվել է միայն Արեւելյան գործընկերության հինգ երկրների միջեւ, այդպես չէ՞: Կա՞ արդյոք հնարավորություն, որ այն կտարածվի նաեւ ԵՄ-ի վրա։
Date: 22/04/20
Այո, ռոումինգի տարածաշրջանային համաձայնագիրը, որին առաջ է մղում EU4Digital-ը, կգործի միայն Արեւելյան գործընկերության հինգ երկրների միջեւ: Այնուամենայնիվ, Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ուսումնասիրել միասնական միջազգային ռոումինգ տարածքի հնարավորությունը, ներառյալ Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ռոումինգի սակագների տնտեսապես կայուն իջեցումը: Օրինակ՝ 2023 թվականի մայիսին Մոլդովայի եւ Եվրամիության հեռահաղորդակցության օպերատորները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ երկու տարածքների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի վճարները նվազեցնելու վերաբերյալ: Դրանից առաջ՝ 2022 թվականի ապրիլին, եվրոպական եւ ուկրաինական օպերատորները ստորագրեցին մատչելի կամ անվճար ռոումինգ եւ միջազգային զանգեր տրամադրելու մասին համաձայնագիր՝ օգնելու ուկրաինացի փախստականներին կապի մեջ մնալ: Այս համաձայնագիրը եւս մեկ տարով երկարաձգվեց 2023 թվականի հուլիսին։
- Հեռահաղորդակցության