
Home / Stay Informed /
Ինչու՞ է գերարագ եւ անվտանգ կապին մատչելի հասանելիությունը կարեւոր Արեւելյան գործընկերության երկրների համար։
Date: 22/04/20
Ինչպես նշված է 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արեւելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումներում, միակցվածությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում թվային բարելավման քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է։ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիներն ու բիզնեսներն առանց մատչելի ինտերնետի հասանելիության չեն կարող իրականություն դարձնել իրենց թվային կամ թվային տեխնոլոգիաներից կախված հավակնությունները:
«EU4Digital» ծրագրի II փուլում ԱլԳ տարածաշրջանում ավելի լավ միակցվածության ապահովմանն ուղղված առաջին քայլերից մեկը կենտրոնացած է Արեւելյան գործընկերության երկրներում ֆիքսված եւ շարժական լայնաշերտ ինտերնետային կապի ծառայությունների առկայության իրավիճակի ըմբռնման վրա: Օրինակ, բնակչության ո՞ր մասն ունի գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Բացի այդ, գերարագ եւ անվտանգ կապը խթանելու նպատակով «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունը պատրաստել է զեկույց, որը վերլուծում է ԵՄ անդամ հինգ երկրների լավագույն փորձը: Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այս փորձը իրենց ազգային կարիքներին համապատասխան լայնաշերտ շուկայի զարգացումները մշտադիտարկելիս եւ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելիս:
- Հեռահաղորդակցության