Մայիսի 30-ին կայացել է «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորի գործարկումը
Ամսաթիվ: 14/06/23
«EU4Digital» ծրագիրը 2023 թվականի մայիսի 30-ին մեկնարկեց իր Թվային տնտեսության եւ հասարակության համաթվի (DESI) աքսելերացիոն գործունեությունը: DESI աքսելերատորի մեկօրյա մեկնարկային միջոցառումը ուշադրություն հրավիրեց վերջինիս գործունեության, դրա առավելությունների եւ Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) DESI-ի ներդրման պլանների վրա:
DESI-ն Եվրոպական միության տնտեսությունների եւ հասարակությունների թվայնացման աստիճանը գնահատող գործիք է: Այն օգտագործվում է հինգ հիմնական ոլորտների զարգացմանը հետեւելու համար՝ միակցվածություն, մարդկային կապիտալ, ինտերնետի օգտագործում, թվային տեխնոլոգիաների ինտեգրում եւ թվային հանրային ծառայություններ: Այս թեման խիստ արդիական եւ կարեւոր է թվային փոխակերպման գործընթացի իրականացման համատեքստում։
DESI աքսելերատորի մեկնարկային միջոցառման ժամանակ «EU4Digital» ծրագրի թվային հմտությունների ուղղության ղեկավար Ատիս Միգալսը ներկայացրեց գործողությունների ծրագիրը եւ առավելությունները: Նա ներկայացրեց նյութերը, որոնք ԱլԳ ներկայացուցիչների համար ուղեցույց կծառայեն DESI աքսելերատորի գործունեությանն աջակցելու հարցում: Դրանք ներառում են Արեւելյան գործընկերության երկրներում DESI չափման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հարցումը եւ DESI-ի ներդրման մեթոդաբանությունը:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր հենց DESI-ի ներկայացմանը` կենտրոնանալով Արեւելյան գործընկերության երկրներում դրա ներդրման առանձնահատկությունների վրա: «EU4Digital» ծրագրի թվային հմտությունների հարցերով ավագ փորձագետներ Մարա Յակոբսոնը եւ Վիտա Վիտոլա-Լապինան արժեքավոր տեղեկատվություն տրամադրեցին DESI-ի վիճակի, Եվրոպական միության «Թվային տասնամյակ» ռազմավարության հետ դրա փոխկապակցվածության եւ մեթոդաբանական նրբությունների, ներառյալ Արեւելյան գործընկերության երկրներում DESI-ի գործնական ներդրման հնարավոր մարտահրավերների մասին։
Միջոցառումը հիմք դարձավ Արեւելյան գործընկերության հինգ երկրների ներկայացուցիչների հետ ապագա համագործակցության եւ «EU4Digital» ծրագրի DESI աքսելերատորի համակարգ նրանց ներգրավման համար։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: