
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Արևելյան գործընկերության տարածքում թվային շուկաների ներդաշնակեցում
Ամսաթիվ: 11.11.2015
Այս ուսումնասիրությունը գնահատում է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) թվային շուկաների պատրաստվածությունը` ԵՄ թվային միասնական շուկայի հետ ներդաշնակեցման համար:
Ուսումնասիրությունը գնահատում է թվային շուկայի ենթակառուցվածքների, կանոնակարգերի և ծառայությունների զարգացման մակարդակը` կենտրոնանալով վեց գերակա ոլորտների վրա. ցանցային և տեղեկատվական անվտանգություն ու կիբերանվտանգություն, էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայություններ, էլեկտրոնային մաքսային ծառայություններ (eCustoms), էլեկտրոնային կոմերցիա (eCommerce)՝ ՓՄՁ-ների համար, թվային հմտություններ և հեռահաղորդակցության կանոններ:
Ուսումնասիրությունը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «HiQSTEP» («Կարճաժամկետ բարձրակարգ ուսումնասիրություններ` Արևելյան գործընկերության ներքո իրականացվող գործողություններին աջակցելու նպատակով») նախագծի կողմից:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
- Հեռահաղորդակցության
- հմտություններ
