«KANTOR» կառավարման խորհրդատուների կոնսորցիումի անցկացրած ուսումնասիրությունը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում թվային տնտեսության և հասարակության մոնիտորինգի վրա և գնահատում է այս երկրներում տիրող իրավիճակը` ելնելով ՏՀԶԿ-ի «Բաղադրյալ ինդիկատորների կառուցման ձեռնարկ. մեթոդաբանություն և օգտագործողի ուղեցույց»  հրապարակման մեջ նկարագրված ուղեցույցների և առաջարկությունների վրա հիմնված համաթվի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների առկայությունից:

Ուսումնասիրությունը ներառում է համառոտ ակնարկներ` ըստ երկրների, և առկա բացերի վերլուծություն՝ ԱլԳ ողջ տարածաշրջանի համար առաջարկությունների շարքով՝ նպատակ ունենալով բարձրացնել վիճակագրության կառավարման հասունության մակարդակն ու նպաստել Թվային տնտեսության և հասարակության համաթվի (DESI) հետ կապված եվրոպական մոնիտորինգային շրջանակի հետ առավել մոտարկմանը: Ուսումնասիրությունը տեղեկատվություն է ներառում ԱլԳ երկրներում տվյալների հավաքման գործընթացների և հաշվետվությունների ներկայացման պրակտիկաների վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է ԵՄ-ի՝ հստակ ձևակերպված ելակետային պայմաններն ու պահանջները՝ DESI-ի և Եվրոպայի թվային առաջընթացի զեկույցի (EDPR) համար տվյալների հավաքման և հաշվետվությունների ներկայացման համար: Ավելին, այս ուսումնասիրությունն օգտագործում է համեմատական գնահատման ելակետային մակարդակը` ԱլԳ երկրներում և ԵՄ-ում տվյալների հավաքման և հաշվետվությունների ներկայացման պրակտիկաներում առկա բացերը չափելու նպատակով:

Ուսումնասիրությունն ի ցույց է դնում ԱլԳ երկրներում ներկայումս հավաքված վիճակագրական ցուցանիշների և DESI-ի ցուցանիշների միջև առկա անջրպետը:


գրադարան

Ցուցադրել բոլորը