19/06/2024
Մեկնարկել է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի համար հայտերի ընդունումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի համար հայտերի ընդունման մեկնարկը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Իմանալ ավելին05/06/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն աշխատանքային այցով եղել է Լատվիայի եւ Լիտվայի հանրապետություններում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով մայիսի 28-30-ն աշխատանքային այցով եղել է Լատվիայի եւ Լիտվայի հանրապետություններում: Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների եւ գործարարների հետ՝ քննարկելու թվային փոխակերպմանն ու ձեռնարկություններին աջակցությանը վերաբերող հարցեր։
Իմանալ ավելին27/05/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ քննարկելու Հայաստան-ԵՄ բազմակողմ համագործակցությանը, այդ թվում՝ ՏՏ հատվածում համագործակցության խորացմանը վերաբերող օրակարգային հարցեր։
Իմանալ ավելին22/05/2024
Հայաստանում անցկացվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային գործընկերների դերին նվիրված համաժողով
2024 թվականի մայիսի 13-ին Հայաստանում անցկացվել է երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային գործընկերների դերին նվիրված համաժողով՝ պաշտոնյաների եւ ձեռներեցների մասնակցությամբ։
Իմանալ ավելին08/05/2024
Հայաստանում տեղի է ունեցել աշխատանք գտնելու եւ առաջարկելու «e-work.am» պետական հարթակի, ինչպես նաեւ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի պաշտոնական շնորհանդեսը
Մայիսի 3-ին Հայաստանում տեղի է ունեցել աշխատանք գտնելու եւ առաջարկելու «e-work.am» պետական հարթակի, ինչպես նաեւ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի պաշտոնական շնորհանդեսը։
Իմանալ ավելին08/05/2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը հյուրընկալվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մայիսի սկզբին այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (GTC), ծանոթացել կենտրոնի նախաձեռնություններին եւ այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքներին:
Իմանալ ավելին30/04/2024
EU4Digital-ն առաջին դասընթացն է անցկացրել ԱլԳ երկրների նորարարական կլաստերների համար
«EU4Digital» ծրագիրը 2024 թվականի ապրիլի 18-ին կազմակերպել էր կարողությունների զարգացման եւ գործնական կապերի հաստատման միջոցառում, որին միացել էին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) 70 նորարարական կլաստերների եւ կլաստերների կառավարման նորաստեղծ կազմակերպությունների շուրջ 85 ներկայացուցիչներ: EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցներին հավաքել էր հատուկ ուսումնական միջոցառման շրջանակներում, որն EU4Digital-ի՝ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին հայտարարված նորարական կլաստերների համար նախատեսված նոր գործունեության մաս է կազմում։
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության հիմնական ուղղություններին եւ ընթացիկ նախաձեռնություններին, այդ թվում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Իմանալ ավելին08/04/2024
Registration open for EU4Digital innovation clusters assessment and training
Դուք կազմակերպության գործադիր ղեկավա՞ր եք, որը կառավարում է Արեւելյան գործընկերության երկրում գործող նորարարական կլաստեր կամ համակարգում է գործարար եւ գիտական շրջանակների միջեւ ոլորտային կամ տեխնոլոգիական ուղղվածությամբ համագործակցային նախաձեռնություններ: Եթե դուք հանդիսանում եք կլաստերի կամ հավանական կլաստերի ներկայացուցիչ, EU4Digital-ը հրավիրում է ձեզ մասնակցելու անվճար հավաստագրված առցանց դասընթացին եւ գնահատմանը: Գրանցման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 17-ը։
Իմանալ ավելին