10/11/2023
EU4Digital-ի շահագրգիռ կողմերի աշխատաժողովում քննարկվել է ազգային մակարդակում արդյունքների ներդրման արագացումը
«EU4Digital» ծրագրի գործունեությունը պայմանավորված է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի կարիքներով: Այդ գործունեությունն իրականացվում է ԵՄ-ԱլԳ համատեղ օրակարգի շրջանակներում ԵՄ պատվիրակությունների կողմից կառավարվող երկկողմ գործողությունների հետ սերտ համագործակցության պայմաններում։ «EU4Digital» ծրագրի ներկայիս՝ երկրորդ փուլի ընթացքում արդյունքները առավելագույնի հասցնելու համար EU4Digital-ը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուսելում անցկացրել է աշխատաժողով՝ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց գնահատել ծրագրի արդյունքները, կիսվել հետադարձ արձագանքով եւ ուսումնասիրել, թե ինչպես արագացնել EU4Digital-ի գործունեության ներդրումը ազգային մակարդակում:
Իմանալ ավելին09/11/2023
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։
Իմանալ ավելին07/11/2023
ԱԿԼԿ ՓԱԽ հանդիպմանը համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման հետագա քայլերը
2023 թվականի հոկտեմբերի 25-26-ը Երեւանում տեղի է ունեցել Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հանդիպում, որի շրջանակներում համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման կոնկրետ հաջորդ քայլերը: Հիմնական ուշադրությունն ուղղվեց լայնաշերտ կապի հասանելիության մեծածախ շուկայի վերլուծությանն ու լայնաշերտ կապի հասանելիության մոնիտորինգին:
Իմանալ ավելին05/10/2023
EU4Digital-ի նոր զեկույցը լայնաշերտ կապի վերաբերյալ. միակցվածությունն ու թվային տեխնոլոգիաների բարելավումը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է զեկույց մրցունակ լայնաշերտ կապի խթանման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ: Զեկույցը վերլուծում է ԵՄ անդամ հինգ երկրների գործնական փորձին վերաբերող դեպքեր։ Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այդ փորձը լայնաշերտ շուկայի զարգացումները մշտադիտարկելիս եւ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելիս: Այս աշխատանքը EU4Digital-ին եւ Արեւելյան գործընկերության երկրներին հնարավորություն կտա հասնել թվային միակցվածության ոլորտի թիրախներին, որոնք աջակցում են միակցվածության վերաբերյալ Եվրոպական միության հիմնական քաղաքականությանը։
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատմությունների եւ այլ հրապարակումների համար պատասխանատու թիմը ձեզ առաջարկում է ծանոթանալ նշված բովանդակության հասանելիության նոր եղանակների, մասնավորապես՝ Twitter-ի բոլորովին նոր օգտահաշվի հետ։ Միացե՛ք մեզ հետ զրույցին։
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին14/06/2023
ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորները 2024 թվականից կիջեցնեն ռոումինգի սակագները
Եվրոպական միության եւ Մոլդովայի Հանրապետության կապի օպերատորները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու տարածաշրջանների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի սակագները նվազեցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը եւ Մոլդովայի իշխանությունները նպաստել են 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված կամավոր հռչակագրի ստորագրմանը, որն արտացոլում է ռոումինգի վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածություն ապահովելու եւ Մոլդովային ԵՄ միասնական շուկային մոտեցնելու ընդհանուր նպատակը: ԵՄ-ն այս գործընթացին, ինչպես նաեւ ռոումինգի եվրոպական ռեժիմին Մոլդովայի ինտեգրմանն աջակցում է «EU4Digital» նախաձեռնություն միջոցով:
Իմանալ ավելին14/06/2023
EU4Digital-ը միացել է Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի 14-րդ հանդիպմանը
«EU4Digital» ծրագրի հեռահաղորդակցության կանոնների ուղղությունը համակարգող թիմը մասնակցել է Արեւելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 14-րդ հանդիպմանը: 2023 թվականի մայիսի 10-11-ը անցկացված միջոցառմանը քննարկվել են ԱլԳ տարածաշրջանում լայնաշերտ ցանցի զարգացմանը եւ անկախ ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) մոդելին վերաբերող հարցեր:
Իմանալ ավելին