Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են թվային անցմանն առնչվող հարցեր
Ամսաթիվ: 13/12/23
Կապի հասանելիությունը, տարածաշրջանային ռոումինգն ու թվային անցումն այն թեմաներից էին, որոնք քննարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպման ժամանակ: Միջոցառումը հավաքել էր ԵՄ երկրների, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության վեց երկրներից հինգի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) արտաքին գործերի նախարարներին։ Հանդիպումը հնարավորություն է ընձեռել մտքեր փոխանակել Արեւելյան գործընկերության վերաբերյալ, ամփոփել ձեռքբերումներն ու արդյունքները եւ սահմանել կոնկրետ առաջարկություններ քաղաքականության ապագայի համար:
Հանդիպումը նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Նախարարներն անդրադարձան հետեւյալ հարցերին.
ինչպես Արեւելյան գործընկերությունը կարող է շարունակել ապահովել անդամ եւ գործընկեր երկրների կարիքների բավարարումը.
որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները.
ինչպես արագացնել Արեւելյան գործընկերության համար տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացումը.
ինչպես ընդլայնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան եւ Արեւմտյան Բալկանները, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային քաղաքականությունների հետ, ինչպիսին է «Սեւծովյան սիներգիա»-ն:
Թվային անցման եւ կապի հասանելիության թեմաներից զատ, նախարարները քննարկել են նաեւ համագործակցության այլ ոլորտներին, ներառյալ տրանսպորտին, էներգետիկային, «կանաչ» անցմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանը եւ անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն աջակցություն են հայտնել 2024 թվականի համար կոնկրետ թիրախային արդյունքներին, հատկապես՝ տարածաշրջանային ռոմինգի, ճանապարհային անվտանգության եւ տրանսպորտի ոլորտներում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: