EU4Digital-ը հրապարակել է զեկույց Արեւելյան գործընկերության ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ
Ամսաթիվ: 08/12/23
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է ուսումնասիրության զեկույց, որում քարտեզագրված եւ ախտորոշված է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում (ԱլԳ) ստարտափ էկոհամակարգը: «EU4Digital» ծրագրի «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ թիմի կողմից պատրաստված զեկույցը սահմանում է բարձր արդյունավետությամբ ինկուբացման հայեցակարգը, ներկայացնում է ներկա իրավիճակի վերլուծությունը եւ առաջարկություններ է տրամադրում գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայի եւ Ուկրաինայում համապատասխան աջակցության ծրագրերի մշակման համար: Զեկույցը հասանելի է առցանց:
ԱլԳ ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ ուսումնասիրությունը պատրաստվել է փորձագետների կենտրոնական թիմի կողմից: Նրանք իրականացրել են քարտեզագրում, ինչպես նաեւ պատրաստել են եզրակացություններ եւ առաջարկություններ՝ բազմաթիվ խորհրդակցությունների փուլեր անցկացնելով երկրների մակարդակով շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են էկոհամակարգերի կառուցման եւ ինկուբացիոն գործողություններ իրականացնող կազմակերպությունները: Զեկույցի պատրաստման ընթացքում ներգրավվել է ազգային շահագրգիռ կողմերի ավելի լայն համայնք (տեղական եւ միջազգային շուկայի ավելի քան 100 շահագրգիռ կողմեր, ինչպիսիք են պետական կազմակերպությունները, ներդրողները, խոշոր կորպորացիաները, ակադեմիական շրջանակները, միջազգային դոնորները եւ այլք)` տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի զարգացման կարեւորության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Բարձր արդյունավետությամբ նորարարական եւ ստարտափ էկոհամակարգերը խթանում են նորարարական բիզնեսների աճն ու զարգացումը նրանց կենսացիկլի բոլոր փուլերում: Արեւելյան գործընկերության երկրներում ստարտափ էկոհամակարգը վերջին տարիներին անընդհատ զարգանում է, բայց, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, դեռեւս գտնվում է վաղ փուլում՝ համեմատած այլ երկրների ավելի հասուն էկոհամակարգերի հետ։
54%
2021-2023 թվականներին ԱլԳ ինկուբատորներում զարգացող նոր ստարտափների քանակի ավելացման տեմպի աճ
70%
ԱլԳ ստարտափների փոխակերպման գործակցի ավելի ցածր մակարդակ՝ համեմատած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ
8.6%
ԱլԳ ինկուբացված ստարտափների նշված տոկոսը հասել է մինչեւ սաղմնային փուլ եւ ստեղծել կայուն եկամուտ (որպես համեմատություն՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ընտրված երկրներում այդ ցուցանիշը կազմել է 12,5%)
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում նորարարությունների եւ ստարտափների ինկուբացման էկոհամակարգի արդյունավետությունն ու աճը խթանելու համար EU4Digital-ի զեկույցը ներառում է ութ առաջարկություն՝ օժանդակ գործողություններով հանդերձ: Նշված առաջարկությունները վերաբերում են.
Կարգավորող մարմիններին եւ դոնորներին՝ ուշադրությունը սեւեռելով էկոհամակարգ կառուցողների հզորացման վրա՝ կարողությունների զարգացման, դոնոր կազմակերպությունների եւ պետական մարմինների հետ համագործակցության, ինչպես նաեւ բարեկեցության բարձրացմանը նպաստող սուբյեկտների հաշվին աջակցության ավելացման միջոցով.
էկոհամակարգ կառուցողներին՝ ուշադրությունը սեւեռելով ինկուբատորների հզորացման վրա՝ բարելավելու բարձր արդյունավետությամբ ստարտափների ստեղծման վրա նրանց ազդեցությունը՝ ձեռներեցներին գիտելիք, կապիտալ, շուկա եւ ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ազդեցությունը որպես ուղենիշ
Առավելագույն ազդեցության համար զեկույցի առաջարկությունները պետք է համախմբվեն համապարփակ տարածաշրջանային ծրագրի մեջ՝ կենտրոնանալով ինկուբացիոն ջանքերի ընդլայնման վրա: Քանի որ Արեւելյան գործընկերության երկրներն ունեն նմանատիպ բացեր եւ պահանջներ, համակարգված ջանքերը կապահովեն ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխում եւ կհեշտացնեն լավագույն փորձի փոխանակումը: Նման ծրագրին կարող են աջակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը, որոնք կարող են միասին աշխատել՝ տարածաշրջանային կենսունակ ստարտափ էկոհամակարգ ստեղծելու եւ դրան աջակցելու ուղղությամբ։
«EU4Digital» ծրագիրը կշարունակի աջակցել նման գործողություններին՝ ԱլԳ եւ ԵՄ նորարարական եւ ստարտափ էկոհամակարգերը միմյանց կապելու եւ բացերը վերացնելու Եվրոպական միության նպատակին իր հանձնառության հանգույն՝ հենվելով ԵՄ լավագույն փորձի, սկզբունքների եւ չափանիշների վրա: Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության երկարաժամկետ քաղաքականության նպատակներին համահունչ, որում Եվրոպական հանձնաժողովն ընդգծել է տարածաշրջանում բարձր նորարարական թվային ստարտափների եւ սքեյլափների ընդլայնմանն աջակցելու իր ծրագիրը։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: