Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Ամսաթիվ: 21/11/23
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորված՝ թվային կապի հասանելիությունն ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում առօրյա կյանքում: «EU4Digital» ծրագիրը 2019 թվականից ի վեր սերտորեն համագործակցում է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ՝ տարածաշրջանում թվային կապի հասանելիությունը բարելավելու նպատակով: Նրանք միասին նպաստում են քաղաքացիների եւ գործարարների համար մատչելի գներով գերարագ, հուսալի եւ կայուն թվային կապի հասանելիությանը: Այսպիսով, ի՞նչ է ձեռքբերումներ են արձանագրվել եւ ինչպե՞ս է դա նպաստում ԱլԳ թվային փոխակերպման հետ կապված քաղաքականության ավելի լայն նպատակներին:
Կապի հասանելիությունը 2017 թվականի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից ի վեր Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ մերձեցման քաղաքականության առանցքային ոլորտներից մեկն է: Ինչպես երեք տարի անց նշվեց «Արեւելյան գործընկերության քաղաքականությունը 2020-ից հետո» համատեղ ուղերձում, թվային ենթակառուցվածքներում ներդրումները ֆիզիկական կապի հասանելիության ապահովման հիմնական ուղիներից է, որը հիմք է ստեղծում Արեւելյան գործընկերության տնտեսական զարգացման եւ թվային փոխակերպման համար:
«EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությունը թվային կապի հասանելիության նպատակներին հասնելու համար արձագանքում է թվային կապուղիների բարելավմանն ու հասանելիությանն աջակցող տարբեր ասպեկտների, հատկապես՝ հեռավոր եւ պակաս խիտ բնակեցված տարածքներում:
Համագործակցության եւ փոխըմբռնման ամրապնդում
«EU4Digital» ծրագրի առաջին փուլը (2019-2022 թթ.) կենտրոնացած էր համակարգվածության բարելավման եւ ռոումինգի, կարգավորման եւ բջջային սպեկտրի օգտագործման ընդհանուր մոտեցման վրա՝ սերտորեն համագործակցելով Արեւելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հետ, որը գործում է ծրագրի աջակցությամբ: «EU4Digital» ծրագրի ընթացիկ՝ երկրորդ փուլի շրջանակներում ԱլԳ տարածաշրջանում կապի հասանելիության բարելավմանն ուղղված առաջին քայլերից մեկն է ֆիքսված եւ շարժական լայնաշերտ ինտերնետային ծառայությունների հասանելիությունը հասկանալը, օրինակ՝ Արեւելյան գործընկերության երկրների բնակչության քանի տոկոսն է ապահովված գերարագ ինտերնետի հասանելիությամբ։
Արեւելյան գործընկերության երկրներում ինտերնետ կապի հասանելիությունը կանոնավոր կերպով գնահատել կարողանալու համար մշակվել է ինտերնետ հասանելիության ծառայությունների որակի ցուցանիշների մոնիտորինգի ներդաշնակեցված մոտեցում: Մոնիտորինգային այս մոտեցումը համահունչ է ԵՄ-ում կապի հասանելիության մոնիտորինգի համար մշակված Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI)։
EU4Digital-ը նաեւ վերլուծել է ԵՄ անդամ հինգ երկրների դեպքերի ուսումնասիրությունների վրա հիմնված լավագույն փորձը՝ կապված մրցունակ լայնաշերտ կապի ծառայությունների հասանելիության ընդլայնման հետ: Վերլուծության արդյունքները հրապարակվել են 2023 թվականի սեպտեմբերին հրապարակված զեկույցում։ Սա փորձի փոխանակման միջոց էր, որը կարող են կիրառել Արեւելյան գործընկերության երկրները լայնաշերտ կապի շուկայի զարգացումներին հետեւելու եւ ազգային շահերին համահունչ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելու համար:
Թվային կապի հասանելիության բարելավման մեկ այլ ռազմավարական մոտեցում է էլեկտրոնային հաղորդակցության շուկաների եւ լայնաշերտ կապի հետ կապված շուկաների վերլուծությունը: Այս շուկաները բոլոր քաղաքացիներին եւ բիզնեսին մրցունակ ծառայություններ առաջարկելու հրատապ կարիք ունեն: «Լայնաշերտ կապի հասանելիության շուկաների վերլուծության իրականացումը անհրաժեշտ է այս շուկաներում մրցակցության բնութագրիչները որոշելու համար, ինչպիսիք են շուկա մուտք գործելիս հանդիպող խոչընդոտները, շուկայի դինամիկան եւ տեխնոլոգիական միտումները, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, շուկայում զգալի հզորություն ունեցող օպերատորներին բացահայտելու եւ նրանց որոշակի պարտավորություններ պարտադրելու նպատակով», – բացատրում է EaPeReg-ի ԱԿԼԿ ՓԱԽ ցանցի նախագահ Ինգա Պոպովիչը։
Լայնաշերտ կապի հասանելիության շուկաների վերլուծության իրականացումը Արեւելյան գործընկերության երկրների ազգային կարգավորող մարմիններին (ԱԿՄ) եւ քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա բացահայտելու համապատասխան միջոցներ լայնաշերտ շուկաներում մրցակցությունը խթանելու եւ նոր ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ ներդրումն ապահովելու համար:
Ինգա Պոպովիչ, ԱԿԼԿ ՓԱԽ նախագահ
Վերլուծությունից՝ ենթակառուցվածքների բարելավում
Լայնաշերտ շուկայի վերլուծության արդյունքները կարող են օգնել ԱԿՄ-ներին բացահայտել մրցակցային ցանկացած թերություն եւ ձեռնարկել համապատասխան կարգավորող գործողություններ՝ լուծելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են անբավարար մրցակցությունը, մատակարարների կամ ծառայությունների սահմանափակ ընտրությունը, բարձր գները եւ ցանցի ցածր հասանելիությունը:
EU4Digital-ը կշարունակի օգնել Արեւելյան գործընկերության երկրների ԱԿՄ-ներին իրականացնել լայնաշերտ շուկայի վերլուծություն, ինչը կարեւոր քայլ է ֆիզիկական կապի հասանելիության նոր ենթակառուցվածքների արդյունավետ ներդրման ուղղությամբ:
«EU4Digital» ծրագրի շարունակական աջակցությունը օգնում է պահպանել Արեւելյան գործընկերության երկրների ավելի լավ փոխկապակցվածության տեսլականը՝ թվային, սոցիալական եւ տնտեսական բարելավումներ խոստանալով Արեւելյան գործընկերության տարածաշրջանին եւ նրա ժողովրդին:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: