ՀՀ ԲՏԱ նախարարությունն ու FAST հիմնադրամը միավորում են ջանքերը՝ Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով
Ամսաթիվ: 23/11/23
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) 2023 թվականի նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) կրթության խթանման նպատակով։ Հուշագրի մյուս նպատակներն են ապահովել ոլորտի ընկերությունների եւ կրթական համակարգի միջեւ կապը, մրցունակ եւ նորարար մասնագետների սերնդի ձեւավորումը:
FAST-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունը Հայաստանի ներսում եւ երկրից դուրս գիտության եւ տեխնոլոգիաների էկոհամակարգում ինտելեկտուալ, ֆինանսական եւ ցանցային կարողությունների զարգացումն է։ Հիմնադրամը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, հարթակ է տրամադրում Հայաստանում տեխնոլոգիական եւ գիտական առաջընթացը խթանելու համար:
Նոր հուշագիրն ուրվագծում է երկու կողմերի հանձնառությունը՝ համագործակցելու «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։ Այս նախաձեռնությունը, որն իրականացվում է FAST-ի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ, ավելի լայն «ԱԲ Սերունդ» ծրագրի մի մասն է։ 2022 թվականին մեկնարկած այս ծրագիրը 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ արդեն ներդրված էր 16 դպրոցական ուսումնական ծրագրերում։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ նախարարությունը կարեւորում է արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս դպրոցական տարիքից ծանոթանալ եւ կիրառական պատկերացումներ ձեւավորել արհեստական բանականության վերաբերյալ:
FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարեւորել է այս համագործակցությունը եւ նշել, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար շատ կարեւոր են տեխնոլոգիաների զարգացումը՝ միջազգային ասպարեզում մրցունակ լինելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն էլ նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցների շրջանում։
Լրացուցիչ տեղեկատվություն
Դիտել այս լուրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքում։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: