EU4Digital-ի նոր զեկույցը լայնաշերտ կապի վերաբերյալ. միակցվածությունն ու թվային տեխնոլոգիաների բարելավումը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում
Ամսաթիվ: 05/10/23
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է զեկույց մրցունակ լայնաշերտ կապի խթանման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ: Զեկույցը վերլուծում է ԵՄ անդամ հինգ երկրների գործնական փորձին վերաբերող դեպքեր։ Արեւելյան գործընկերության երկրները կարող են կիրառել այդ փորձը լայնաշերտ շուկայի զարգացումները մշտադիտարկելիս եւ լայնաշերտ կապի քաղաքականություն իրականացնելիս: Այս աշխատանքը EU4Digital-ին եւ Արեւելյան գործընկերության երկրներին հնարավորություն կտա հասնել թվային միակցվածության ոլորտի թիրախներին, որոնք աջակցում են միակցվածության վերաբերյալ Եվրոպական միության հիմնական քաղաքականությանը։
Լայնաշերտ կապի ոլորտում մրցունակ ծառայությունների խթանման ուղղությամբ ԵՄ լավագույն փորձը նկարագրող զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» ուղղության գործունեության շրջանակներում: Վերլուծությունը հիմնված է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ռումինիայի եւ Պորտուգալիայի լայնաշերտ կապի զարգացման քաղաքականության ուվերջիններիս լավագույն փորձի վրա: Զեկույցը ցույց է տալիս, որ թեեւ դիտարկվող ԵՄ անդամ երկրները նպաստում են լայնաշերտ կապի զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ քաղաքականության միասնական թիրախների վրա, նրանց լայնաշերտ կապի զարգացման քաղաքականությունները տարբերվում են՝ կախված յուրաքանչյուր երկրում առկա իրավիճակից:
Զեկույցի մշակումը մաս է կազմել ջանքերի, որոնք ուղղված են եղել Արեւելյան գործընկերության երկրներում ֆիքսված եւ շարժական լայնաշերտ ինտերնետային ծառայությունների հասանելիության առումով իրավիճակը հասկանալուն։ Իրավիճակի ճիշտ ըմբռնումը «EU4Digital» ծրագրի ընթացիկ՝ երկրորդ փուլի առաջնահերթություններից մեկն է: Օրինակ, բնակչության ո՞ր մասն ունի գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ինտերնետ կապի սփռվածությունը կանոնավոր կերպով գնահատելու նպատակով EU4Digital-ը մշակել է ամբողջ ԵՄ-ում միակցվածության մոնիտորինգի համար նախատեսված Թվային տնտեսության եւ հասարակության համաթվին (DESI) համահունչ ներդաշնակեցված մոտեցում՝ Արեւելյան գործընկերության երկրներում ինտերնետային ծառայությունների հասանելիության ցուցիչների մոնիտորինգի համար։
Առկա իրավիճակի ըմբռնումն առաջին կարեւոր քայլերից մեկն է Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում միակցվածության բարելավման ճանապարհին:
Միակցվածության բարելավման ճանապարհին
2017 թվականի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից ի վեր միակցվածությունը Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրներին մերձեցնելու քաղաքականության առանցքային ոլորտներից է: Ինչպես շարադրված է երեք տարի անց հրապարակված 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արեւելյան գործընկերության քաղաքականության մասին համատեղ ուղերձի մեջ, թվային ենթակառուցվածքներում ներդրումները ֆիզիկական միակցվածության ապահովման հիմնական ձեւերից մեկն է, որը հիմք է ապահովում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ թվային փոխակերպման համար: Թվային միակցվածության ոլորտի նպատակներին հասնելու համար «EU4Digital» ծրագիրը 2019 թվականից սերտորեն համագործակցում է Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: EU4Digital-ը եւ Արեւելյան գործընկերության երկրները միասին նպաստում են գերարագ, հուսալի եւ կայուն թվային կապուղիների հասանելիությանը քաղաքացիների եւ բիզնեսների համար, մասնավորապես նրանց, որոնք ներկայացնում են հեռավոր կամ պակաս խիտ բնակեցված շրջանները։
Թվային հաղորդակցության տեխնոլոգիաների համալրվածությունը բարելավելու համար խիստ կարեւոր է, որ էլեկտրոնային հաղորդակցության շուկաները բոլոր քաղաքացիներին եւ բիզնեսին ապահովեն մրցունակ ծառայություններից օգտվելու հնարավորությամբ: Այդ նպատակով EU4Digital-ը, հիմնվելով նոր զեկույցի վրա, կօգնի Արեւելյան գործընկերության երկրների ազգային կարգավորող մարմիններին (ԱԿՄ) վերլուծել լայնաշերտ կապի էլեկտրոնային հաղորդակցության շուկաները: Ելնելով վերլուծության արդյունքներից՝ ԱԿՄ-ները կարող են բացահայտել մրցակցային թերությունները եւ ձեռնարկել համապատասխան կարգավորող գործողություններ՝ ցանկացած խնդիր լուծելու համար: Խնդիրների թվին կարող են դասվել անբավարար մրցակցությունը, մատակարարների կամ ծառայություն մատուցողների սահմանափակ ընտրությունը, բարձր սակագները եւ ցանցի ցածր հասանելիությունը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: