12 հայաստանյան ստարտափներ ՀՀ ԲՏԱ նախարարության միասնական տաղավարով մասնակցել են «ԴիջիԹեք23»-ին
Ամսաթիվ: 10/10/23
Տասներկու հայաստանյան ստարտափներ հնարավորություն են ստացել ցուցադրելու իրենց արտադրանքը հոկտեմբերի 13-15-ը կայացած «ԴիջիԹեք23»-ի ընթացքում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տրամադրել էր ցուցահանդեսային տաղավար, որտեղ այս ստարտափները ներկայացան եւ հանդիպեցին միջոցառման մասնակիցների հետ: Բոլոր տասներկու ստարտափները ներգրավված են նախարարության դրամաշնորհային եւ պետական աջակցության ծրագրերում:
Նշված ստարտափներից 6-ը եղել են «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շահառու.
ReEducate կրթական թվային հարթակը հիմնված է լրացված իրականության (AR) տեխնոլոգիաների վրա՝ դասապրոցեսը դարձնելով ինտերակտիվ:
FBF-ը ներկայացնում է նորարարական սարք, որը տեքստը ցանկացած լեզվից թարգմանում է Բրայլյան այբուբենով՝ այն հասանելի դարձնելով ծանր տեսողական խանգարումներ եւ կուրություն ունեցող մարդկանց համար։
VRDrob հավելվածը, հիմնվելով արհեստական բանականության (AI) եւ լրացված իրականության (AR) տեխնոլոգիաների վրա, հնարավորություն է տալիս փորձել եւ առցանց գնել ակնոցներ սմարթֆոնի օգնությամբ:
Blink համակարգչային հավելվածի մշակումը օգնում է նվազեցնել եւ կանխել թվային էկրանների օգտագործմամբ պայմանավորված մեջքի եւ աչքերի առողջական խնդիրները։
HI.BIONIK.HAND բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ նախագծող ստարտափը զբաղվում է վերին վերջույթի բիոնիկական պրոթեզի նախագծմամբ եւ արտադրությամբ:
AllClean-ը մաքրության ծառայությունների վիրտուալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս գտնել ծառայություն մատուցողներին մեկ վայրում, համեմատել բոլոր առաջարկները, տեսնել կարծիքներ եւ գնահատականներ, ընտրել գնային ամենահարմար տարբերակը եւ պատվիրել։
Մեկ ընկերություն օգտվել է եկամտային հարկի մինչեւ 95 տոկոսի չափով վերադարձի պետական աջակցության ծրագրից.
Addevice-ը բջջային արտադրանքի մշակման ընկերություն է, որը կենտրոնացած է ստարտափ եւ ձեռնարկատիրական ընկերությունների համար ռազմավարության, նախագծման եւ ծրագրային մշակման լուծումների վրա:
Ստարտափներից 3-ն էլ եղել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակից.
BioCentric-ը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը արհեստական բանականության եւ հաշվողական կենսաֆիզիկայի ինտեգրման միջոցով նվազեցնում է ռիսկերն ու հնարավորություններ ստեղծում բեկումնային դեղամիջոցների հայտնաբերման համար:
ATM ընկերությունը զբաղվում է հեռաբժշկական տեխնոլոգիաների մշակմամբ:
Parsl.ai ստարտափը հնարավոր է դարձնում որակապես բարելավել արբանյակներից եւ ԱԹՍ-ներից ստացվող պատկերների որակը։
Միասնական տաղավարում ներկայացած մյուս ստարտափներն էին.
INOGATE-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջարկում է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը զարգացնելու առաջադեմ ծրագրային լուծումներ եւ օպտիկական գործիքակազմ:
AZAD Medical Devices հայ-շվեյցարական ընկերությունը զբաղվում է բժշկական ստերիլիզացման սարքավորումների արտադրությամբ՝ առաջարկելով ստերիլիզացման նոր մեթոդ՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: