«Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագիր. «Ինժեներական քաղաքը» նպաստում է նորարարություններին
Ամսաթիվ: 11/10/23
Բարձր տեխնոլոգիական եւ ճարտարագիտական ընկերությունները հրավիրվում են դիմելու «Ինժեներական քաղաքում» ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար։ Ռեզիդենտ ընկերություններին խրախուսվում է ժամանակակից ենթակառուցվածքի շրջանակներում մշակել եւ իրականացնել բեկումնային գաղափարներ՝ սպասարկելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներին: «Ինժեներական քաղաք» նախաձեռնությունը, լինելով ՀՀ կառավարության «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» (ԱԽՈԵ – TPQI) ծրագրի մաս, նպատակ ունի խթանել նորարարական էկոհամակարգը՝ կայուն աճին, մրցունակությանը եւ աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու նպատակով։
ԱԽՈԵ ծրագիրը հիմնված է Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ նախկինում իրականացված եւ ընթացիկ ծրագրերի վրա։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ ԱԽՈԵ ծրագրի իրականացման աջակցման առաքելության ներկայացուցիչներին՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինաթի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԽՈԵ ծրագրի իրականացման ընթացքը եւ Համաշխարհային բանկի հետ նոր նախագծեր սկսելու հնարավորությունները: Մանրամասն անդրադարձ է կատարվել այն աշխատանքներին, որոնք ձեռնարկվում են ԱԽՈԵ-ի շրջանակներում, մասնավորապես՝ «Ինժեներական քաղաքի» կառուցման, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման, Սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման, Ազգային վենչուրային հիմնադրամի ձեւավորման ուղղությամբ:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն արձանագրել է ԱԽՈԵ ծրագրի իրականացման ուղղությամբ նկատվող դրական առաջընթացը եւ ընդգծել է, որ իրականացվող ծրագրերն ուշադրության կենտրոնում են, նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն առաջարկված նոր ուղղություններով:
Ինժեներական քաղաք
Իրավասու ընկերություններին կարող են տրվել հողատարածքներ՝ Երեւանում 3 հեկտար տարածքով «Ինժեներական քաղաքում» գրասենյակային տարածքներ կառուցելու իրավունքով: Ծրագրի նպատակն է ընտրված ընկերություններին ապահովել ընդհանուր լաբորատոր սարքավորումների եւ արտադրական մեքենաների հասանելիությամբ՝ խթանելով նորարարությունն ու առաջընթացը մի շարք ոլորտներում, ներառյալ նյութագիտությունը, էլեկտրոնիկան, չափիչ սարքավորումները, ավիատիեզերական համակարգերը, ռոբոտաշինությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները, կենսաբժշկությունը եւ այլն: «Ինժեներական քաղաք» նախաձեռնության իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր ձեւաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան մշակել եւ իրագործել նորարարական գաղափարներ։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: