ԱԿԼԿ ՓԱԽ հանդիպմանը համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման հետագա քայլերը
Ամսաթիվ: 07/11/23
2023 թվականի հոկտեմբերի 25-26-ը Երեւանում տեղի է ունեցել Անկախ կարգավորողների եւ լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հանդիպում, որի շրջանակներում համաձայնեցվել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լայնաշերտ կապի զարգացման կոնկրետ հաջորդ քայլերը: Հիմնական ուշադրությունն ուղղվել էլայնաշերտ կապիհասանելիության մեծածախ շուկայի վերլուծությանն ու լայնաշերտ կապի հասանելիության մոնիտորինգին:
Առաջին օրվա ընթացքում Արեւելյան գործընկերության երկրներից Վրաստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) կողմից լայնաշերտ կապի հասանելիության մեծածախ շուկաների ընթացիկ վերլուծության օրինակները: ԵՄ անդամ պետություններից Ռումինիան ներկայացրեց զանգերի տերմինացիայի մեծածախ շուկաների սեփական դեպքի ուսումնասիրությունը: Բացի այդ, քննարկվեցին ԱԿԼԿ ՓԱԽ-ի կողմից իրականացվող գործողությունները եւ 2024 թվականի համար առաջարկվող ծրագիրը՝ եվրոպական տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս լայնաշերտ կապի ենթակառուցվածքների եւ ծառայությունների հետ մեկտեղ:
Հանդիպման երկրորդ օրը ներառում էր լայնաշերտ կապի հասանելիության շուկաների վերաբերյալ եւս մեկ վերլուծություն, այս անգամ՝ ԵՄ անդամ Լատվիայի կողմից: Այնուամենայնիվ, օրը հիմնականում նվիրված էր «EU4Digital» ծրագրի կողմից ԱԿԼԿ ՓԱԽ անդամների հետ համագործակցությամբ մշակվող երեք հիմնական արդյունքների քննարկմանը.
Արեւելյան գործընկերության երկրների համար լայնաշերտ կապի զարգացման մոնիտորինգի ազգային զեկույցներ
EU4Digital-ի թիմը ներկայացրեց զեկույցների նմուշներ, որոնք պատրաստվել են երկրներից յուրաքանչյուրի համար՝ 2020-2022 թվականների համար հավաքագրված տվյալների հիման վրա: Դրանք ներառում են լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են լայնաշերտ կապի զարգացման ազգային ծրագրերը եւ շուկայի համապատասխան զարգացումները: Բարձրացված հարցերը կօգտագործվեն որպես 2023 թվականի համար հավաքվելիք լայնաշերտ կապի հասանելիության վերաբերյալ տվյալների վրա հիմնված նոր զեկույցների հիմք:
Լայնաշերտ կապի շուկայի վերլուծություն
Ներկայացվեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի լայնաշերտ շուկաների վերլուծության առաջիկա վարժանքը: Ակնկալվում է, որ մինչեւ նոյեմբեր կավարտվի տվյալների հավաքագրումը, որին կհաջորդեն դրանց վերլուծությունն ու 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ազգային զեկույցների պատրաստումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ EU4Digital-ի թիմը կգնահատի նաեւ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում՝ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում շուկայի վերլուծության արդյունքները, երբ դրանք հասանելի լինեն:
Իրավանորմատիվային կառավարման օրենսդրական փոփոխությունների մոնիտորինգ՝ հաշվի առնելով Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգիրք (EECC)
Այս թեմայի շուրջ քննարկումների արդյունքներով կատարվել է եզրահանգում, որ EU4Digital-ը կկիսվի մոնիտորինգի թարմացված շրջանակով, որը հիմք կծառայի, որպեսզի երկրների ներկայացուցիչները մինչեւ 2023 թվականի վերջ տրամադրեն իրենց տվյալները:
Ընդհանուր առմամբ, ԱԿԼԿ ՓԱԽ հանդիպման քննարկումները ճանապարհ հարթեցին լայնաշերտ կապի հասանելիության եւ իրավանորմատիվային կառավարման մոնիտորինգի, ինչպես նաեւ լայնաշերտ շուկայի վերլուծության վերաբերյալ փորձի փոխանակման ուղղությամբ շարունակական համագործակցության եւ ջանքերի համար։ Այսպիսով միջոցառումը հստակ օրակարգ սահմանեց այս ոլորտում հետագա առաջընթացի համար:
Լրացուցիչ տեղեկատվություն
ԱԿԼԿ ՓԱԽ-ն Արեւելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) մաս է կազմում: «EU4Digital» ծրագիրն EaPeReg-ի գործունեությանն աջակցում է իր «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ գործունեության շրջանակներում։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: