Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է փոխել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածության կարգավիճակը
Ամսաթիվ: 09/11/23
2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության խորհրդին առաջարկել է սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցությունները եւ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Հանձնաժողովը նաեւ ընդունել է 2023 թվականի ընդլայնման փաթեթը, որում առաջին անգամ գնահատվել է նշված երկրների կատարած աշխատանքը։ «EU4Digital» ծրագիրը կաջակցի Արեւելյան գործընկերության այս երկրների՝ ԵՄ-ին միանալուն ուղղված ջանքերին` նրանց թվային փոխակերպումը խթանելու եւ թվային շուկաները ներդաշնակեցնելու շրջանակներում։
Եվրոպական միությանն անդամակցությունն արժանիքների վրա հիմնված գործընթաց է, որը լիովին կախված է յուրաքանչյուր երկրի արձանագրած օբյեկտիվ առաջընթացից: Ընդլայնման փաթեթի զեկույցը գնահատում է անդամակցության ճանապարհին երկրների կատարած աշխատանքը` կենտրոնանալով հիմնարար բարեփոխումների իրականացման վրա, ինչպես նաեւ հստակ ուղեցույց է տրամադրում բարեփոխումների հետագա առաջնահերթությունների վերաբերյալ:
Հաշվի առնելով Ուկրաինայի եւ Մոլդովայի արձանագրած արդյունքները եւ բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ Հանձնաժողովը ԵՄ խորհրդին ոչ միայն առաջարկել է սկսել անդամակցության բանակցությունները, այլ նաեւ հաստատել բանակցային շրջանակները՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի կողմից որոշ հիմնական միջոցառումներ ձեռնարկելուն պես: Հանձնաժողովը հանձն է առել մինչեւ 2024 թվականի մարտը Խորհրդին զեկուցել այդ միջոցառումների հետ կապված առաջընթացի մասին։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինիս թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը հիմնված է ոչ այնքան ձեռք բերված արդյունքների, որքան նրա կողմից ներկայումս մի շարք քայլերի ձեռնարկման գիտակցման վրա։
2023 թվականի ընդլայնման զեկույցներում գնահատման ենթարկված մյուս երկրներն են՝ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան եւ Թուրքիան։
Հետագա քայլեր
Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ 2023 թվականի ընդլայնման զեկույցները հաստատում են, որ ԵՄ ընդլայնումը վերստին հաստատապես վերադարձել է քաղաքականության օրակարգ:
Մենք պետք է արագացնենք ընդլայնման գործընթացը, որի շարժիչ ուժը պետք է շարունակեն լինել համոզիչ հիմնարար բարեփոխումները։ Վերջին ամիսներին մենք տեսել ենք, որ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինան հասել են նշանակալի արդյունքների, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նվիրվածությունն ու վճռականությունը տալիս են իրենց արդյունքը:
Օլիվեր Վարհեի, Հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար
Եվրոպական միության խորհուրդը կքննարկի Հանձնաժողովի առաջարկությունները եւ կընդունի որոշումներ ընդլայնման գործընթացում առաջիկա քայլերի վերաբերյալ։
Հանձնակատար Վարհեին բոլոր գործընկերներին կոչ է անում «կենտրոնանալ պահանջվող բարեփոխումների վրա», որոնք նախանշված են Ընդլայնման զեկույցներում, «որպեսզի մենք կարողանանք լավ գնահատական տալ, որի հիման վրա էլ Խորհուրդը որոշումներ կկայացնի»:
Արեւելյան գործընկերության երկրների՝ ԵՄ-ին միանալու ջանքերին «EU4Digital» ծրագրի աջակցությունը կներառի նոր գործողություններ «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտի շրջանակներում: EU4Digital-ի փորձագետները կտրամադրեն տեխնիկական եւ իրավական աջակցություն՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում Մոլդովայի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանն ավելի մոտարկելու համար: Այս գործունեությունն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի եւ Մոլդովայի Հանրապետության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ։
Արձանագրված արդյունքներ
- Ուկրաինա
Ուկրաինայում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու 2022 թվականի որոշումը, չնայած շարունակվող պատերազմին, հզոր թափ հաղորդեց բարեփոխումների դինամիկային, ինչում իր մեծ դերն ունեցավ Ուկրաինայի ժողովուրդը: Ուկրաինայի կառավարությունն ու խորհրդարանը դրսեւորեցին վճռականություն՝ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կարծիքում շարադրված յոթ քայլերի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթացի հասնելու գործում: Երկիրը կարողացել է ստեղծել Սահմանադրական դատարանի դատավորների նախնական ընտրության թափանցիկ համակարգ եւ իրականացրել դատական կառավարման բարեփոխումներ, շարունակել է հետաքննել եւ հետապնդել բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերը եւ ամրապնդել դրա ինստիտուցիոնալ շրջանակը, կարեւոր քայլեր է ձեռնարկել օլիգարխների ազդեցության դեմ համակարգված պայքարում, ցուցադրել է ԵՄ acquis-ի (ընդհանուր իրավունքների եւ պարտավորությունների ամբողջությունը, որոնք կազմում են ԵՄ իրավունքի հիմքը եւ ներառված են ԵՄ անդամ երկրների իրավական համակարգերում) հետ մոտարկման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու իր կարողությունը՝ նույնիսկ պատերազմի ժամանակ։ - Մոլդովա
Մոլդովան վստահորեն առաջ է շարժվում ԵՄ-ին անդամակցելու իր դիմումի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կարծիքում շարադրված ինը քայլերի կատարման ճանապարհով։ Երկիրը սկսել է արդարադատության համակարգի համապարփակ բարեփոխում, իրականացրել է հակակոռուպցիոն մարմինների բարեփոխում եւ ավելացրել է կոռուպցիոն գործերով հետաքննությունների եւ դատավճիռների թիվը, ընդունել է ապաօլիգարխացման գործողությունների ծրագիր, որն իրականացվում է սահմանված ժամկետներում, ընդունել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նոր օրենսդրություն, ընդունել է պետական կառավարման ռազմավարություն՝ բոլոր մակարդակներում բարեփոխումներ իրականացնելու համար, աշխատանքներ է տարել հանրային ֆինանսների կառավարման բարեփոխման ուղղությամբ եւ ընդունել է պետական գնումների համակարգի բարեփոխման մասին օրենքը, ընդլայնել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը եւ ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը:
- Վրաստան
Վերջին ամիսներին Վրաստանը քայլեր է ձեռնարկել ԵՄ-ի հետ փոխգործակցությունն ամրապնդելու եւ բարեփոխումների տեմպերն արագացնելու համար: Ի կատարումն ԵՄ-ին անդամակցելու իր դիմումի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կարծիքում շարադրված տասներկու առաջնահերթ քայլերին՝ Վրաստանն ընդունել է օրենսդրական ակտեր եւ ձեռնարկել է քաղաքական միջոցառումներ՝ կազմակերպված հանցավորության եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու, ինչպես նաեւ գենդերային հավասարության հասնելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հաշվի առնելու ուղղությամբ, առաջընթաց է գրանցել դատական համակարգի բարեփոխման գործում, Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմնին՝ Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել ապաօլիգարխացմանն ուղղված օրենքներն ու գործողությունների ծրագիրը, համագործակցության հուշագիր է ստորագրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Կուսակցությունների միջեւ ամուր քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը կօգնի հաղթահարել առկա պառակտումը եւ արագացնել առաջընթացը եվրոպական ճանապարհով:
Լրացուցիչ տեղեկատվություն
Լրացուցիչ մեջբերումների եւ մանրամասների համար տե՛ս Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական նյութը 2023 թվականի ընդլայնման փաթեթի ընդունման մասին։
«ԵՄ անդամակցության գործընթացը՝ քայլ առ քայլ» տեղեկատվական թերթիկը հասանելի է վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն եւ ռումիներեն, ինչպես նաեւ անգլերեն լեզուներով:
Ընդլայնման փաթեթի զեկույցներում յուրաքանչյուր երկրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝
- Ուկրաինա. «Ուկրաինայի վերաբերյալ զեկույցի հիմնական եզրահանգումները», «Ուկրաինայի վերաբերյալ 2023թ.-ի զեկույց», «Ուկրաինան 2023 թվականի ընդլայնման փաթեթում. տեղեկատվական թերթիկ»
- Մոլդովա. «Մոլդովայի վերաբերյալ զեկույցի հիմնական եզրահանգումները», «Մոլդովայի վերաբերյալ 2023թ.-ի զեկույց», «Մոլդովան 2023 թվականի ընդլայնման փաթեթում. տեղեկատվական թերթիկ»
- Վրաստան. «Վրաստանի վերաբերյալ զեկույցի հիմնական եզրահանգումները», «Վրաստանի վերաբերյալ 2023թ.-ի զեկույց», «Վրաստանը 2023 թվականի ընդլայնման փաթեթում. տեղեկատվական թերթիկ»
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- EaPConnect
- Էլեկտրոնային առողջապահություն
- Էլեկտրոնային առևտուր
- Էլեկտրոնային վստահություն
- Թվային հմտություններ
- Հեռահաղորդակցության կանոններ
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
-
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին -
12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին -
11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին
20/04/2024
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը դրական է գնահատել EU4Digital եւ EaPConnect ծրագրերի ազդեցությունը
2024 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ մասնակի…
Իմանալ ավելին12/04/2024
Տեղի է ունեցել հայ եւ բելգիացի պաշտոնյաների հանդիպում՝ բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում համագործակցությունը քննարկելու համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թա…
Իմանալ ավելին11/04/2024
5G մասնավոր ցանցերի զարգացման վերաբերյալ ԵՄ լավագույն փորձի մասին զեկույցը հասանելի է ներբեռնման համար
«EU4Digital» ծրագրի փորձագետները «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում գործունեության շրջանակներում…
Իմանալ ավելին