«EU4Digital» ծրագիրը կազմակերպել է գործնական գիտելիքների փոխանակման միջոցառում՝ «Հասանելիության կետի ծառայությունների մատուցման հիմունքներ» թեմայով
Ամսաթիվ: 01/12/21
Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային առաքման (e-Delivery) ներդրմանն ուղղված խորհրդատվական գործունեության շրջանակներում «EU4Digital»-ը նոյեմբերի 30-ին կազմակերպել էր վիրտուալ միջոցառում՝ ներկայացնելու և քննարկելու էլեկտրոնային առաքման հասանելիության կետի ծառայություն մատուցողի բիզնես մոդելը: Միջոցառումը նվիրված էր «EU4Digital»-ի շրջանակներում էլեկտրոնային առաքման պիլոտային գործողությանը անմիջական մասնակցություն ունեցած երկրներին՝ Հայաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
Գործնական միջոցառմանը ներկա էին բանախոսներ OpenPeppol ասոցիացիայից և լեհական Peppol մարմնից, որոնց փորձագետները կիսվեցին հասանելիության կետի ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական տեղեկություններով և իրական օրինակներով:
OpenPeppol-ի շուկայի զարգացման գծով ղեկավար Սթիվեն Գրեմը ամփոփ կերպով ներկայացրեց Peppol ծառայությունների մատակարարի հայեցակարգը, դրա՝ որպես ցանցի անդամի հիմնական պարտականությունները, ինչպես նաև OpenPeppol-ի առջև ստանձնած պարտավորությունները: Քննարկվեց Peppol մարմնի ստեղծման կարևորությունը, մասնավորապես, թե ինչպես է այն արագացնում և վերահսկում Peppol-ի ներդրման ուղղությունը և հասանելիության կետի ծառայությունների մատուցումը համապատասխան երկրներում:
Առաջ անցնելով՝ նշվեց, որ ավելի ու ավելի շատ երկրներ են միանում Peppol ցանցին. վերջերս առաջին հասանելիության կետն է ստեղծվել Չինաստանում, իսկ Ճապոնիան ձևավորել է իր Peppol մարմինը: Ներկայումս աշխարհում գրանցված է Peppol էլեկտրոնային առաքման ծառայությունների 493 մատակարար, իսկ նպատակն է մինչև տարեվերջ նրանց թիվը հասցնել 500-ի: Սա ցույց է տալիս, որ ցանցը մշտապես ընդլայնվում է, իսկ դրա անդամները կարողանում են թվային ճանապարհով կապ հաստատել ավելի ու ավելի շատ անդրսահմանային և ներքին գործընկերների հետ:
Լեհական Peppol մարմնի ներկայացուցիչ Միխալ Պակովսկին կիսվեց գնումների տվյալների փոխանակման ուղղությամբ հասանելիության կետի ծառայություններ մատուցողների հետ համագործակցության և արդյունավետ աշխատանքի կառավարության մոտեցմամբ: Պարոն Պակովսկին ներկայացրեց երկրում Peppol-ի ներդրման ժամանակացույցը և նկարագրեց կառավարության համագործակցությունը էլեկտրոնային առաքման ծառայության երեք մատակարարների հետ, որոնք աջակցում են շուրջ 15,000 լեհ օգտատերերի: Ներկայացվեց նաև էլեկտրոնային հաշիվների դուրս գրման ազգային հարթակը և նշվեց, որ այն տարիների ընթացքում կայուն աճ է գրանցել՝ երկրում Peppol-ի ծառայությունների առավելությունների վերաբերյալ իրազեկվածության աճի և Peppol մարմնի տեղեկատվական գործունեության շնորհիվ։
«EU4Digital» ծրագիրը վերջերս նախաձեռնել է նախապատրաստական գործողություններ՝ Մոլդովայի և Ուկրաինայի միջև լրացուցիչ էլեկտրոնային առաքման պիլոտային ծրագրի իրականացման համար: Հետևաբար, բացի Հայաստանից և Ուկրաինայից, որոնք արդեն իսկ մասնակցել են «EU4Digital»-ի էլեկտրոնային առաքման նախորդ պիլոտային ծրագրերին, Մոլդովան ևս շուտով կստեղծի իր առաջին Peppol էլեկտրոնային առաքման հասանելիության կետը և կդառնա Peppol ցանցի անդամ:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: