«EU4Digital» ծրագիրը դեկտեմբերի 9-ին կազմակերպում է միջոցառում՝ նվիրված ԱլԳ ստարտափ էկոհամակարգի համար իր հարթակի նախնական գործարկմանը։ Միջոցառմանը կներկայացվի, թե ինչպես կարելի է օգտագործել հարթակը և ինչ օգուտներ կարող է այն բերել պոտենցիալ օգտատերերին, ինչպես նաև կառաջարկվի ներկայացնել անհրաժեշտ դիտարկումներ՝ հարթակում վերջնական բարելավումներ իրականացնելու համար:
«EU4Digital»-ի ՏՀՏ նորարարությունների թիմի և ի դեմս Dealroom.co-ի ԵՄ գործընկերների ջանքերի արդյունքում մշակվել է ԱլԳ ստարտափ էկոհամակարգի համար նախատեսված հարթակի նախնական տարբերակը՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա՝ ի դեմս «EuropeanStartups» հարթակի: Այս ադապտիվ քարտեզը մակրոմակարդակի միտումներ և վստահելի տեղեկատվություն կտրամադրի ԱլԳ երկրներում ստարտափ էկոհամակարգի զարգացման նպատակով տվյալահեն քաղաքականության մշակման համար:
Միջոցառման ընթացքում գործընկերներն ամենայն մանրամասնությամբ կներկայացնեն հարթակի նախնական տարբերակը։ Նրանք կպատմեն հարթակում կողմնորոշվելու և տեղեկատվության օգտագործման եղանակների, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի դերակատարների և տարածաշրջանային զարգացման օգուտների մասին: Միջոցառումը բաղկացած կլինի հետևյալ մասերից.
- ԱլԳ ստարտափ էկոհամակարգի հարթակի և դրա հիմնական գործառույթների ներկայացում
- Օգտագործման հիմնական սցենարների և հարթակի առավելությունների ներկայացում
- Համագործակցություն հարթակի առաջխաղացման շուրջ
- Հարցուպատասխան
Այս գործնական միջոցառումը կհավաքի արևելյան գործընկեր երկրների գործարար ասոցիացիաների և ցանցերի, ֆինանսների հասանելիություն ապահովող տեղական կազմակերպությունների, նորարական էկոհամակարգի զարգացումը համակարգող նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների և այլ դերակատարների: Ակնկալվում է, որ մասնակիցները կցուցաբերեն բարձր ակտիվություն, ինչպես նաև կկիսվեն հարթակի վերաբերյալ իրենց կարծիքներով։
Եթե հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցությամբ, խնդրում ենք կապ հաստատել ՏՀՏ նորարարությունների թիմի անդամներ Էյմանտաս Տատարունասի (Eimantas.Tatarunas@lt.ey.com) կամ Սիմոնա Պետրիկայտեի (Simona.Petrikaite@lt.ey.com) հետ: Թիրախային լսարանի համար գրանցումը բաց է մինչև դեկտեմբերի 8-ը: