«WiDS Ashtarak» և «WiDS Yerevan» միջոցառումները կկայանան ապրիլի 25-ին:
Միջոցառումները նպատակ ունեն խթանել տվյալագիտության ոլորտում գործող կին
գիտնականների դերակատարությունն ու հասարակական կյանքում նրանց ներգրավվածությանը:
Ներկայացված թեմաներն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ. տվյալների էթիկայից և
գաղտնիությունից մինչև առողջապահություն, տվյալների վիզուալացում և այլն:
«Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) համաշխարհային նախաձեռնությունը ամենամյա
մեկօրյա տեխնիկական համաժողով է, որը հնարավորություն է ընձեռում լսել ամենատարբեր
ոլորտներում տվյալագիտության վերջին ուսումնասիրությունների ու կիրառությունների մասին:
Նախաձեռնությունը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Սթենֆորդի համալսարանում և
ներկայում անցկացվում է աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։
ՁԻՀ նախագծերի ղեկավար
Ամալյա Եղոյանը Հայաստանում կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ 2020»
համաժողովների դեսպանն է։ Նա ասում է, որ
կազմակերպիչներն առնվազն 100 մասնակցի ներկայություն են ակնկալում Երևանում և
Աշտարակում անցկացվելիք միջոցառումներից յուրաքանչյուրում:
«Հայաստանում
Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերին հայաստանյան
պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի «Perspektywy Women in Tech Summit
2019» համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի
հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է
դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը:
Կանանց ներգրավվածության ավելացումը բարձր
տեխնոլոգիաների ոլորտում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հիմնական առաքելություններից
մեկն է: «Կանայք տվյալագիտության մեջ» համաշխարհային նախաձեռնությունը հրաշալի
հնարավորություն է՝ այս նպատակի իրականացման առումով:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: