EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը փետրվարի 11-ին կազմակերպել էր առցանց վիդեո-սեմինար` համախմբելով Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների շահագրգիռ կողմերին և խթանելով էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցությունը:
Սեմինարի շրջանակներում նախևառաջ ուշադրություն դարձվեց ծրագրի շրջանակներում էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործունակության գնահատման արդյունքների քննարկմանը, որը վեր հանեց գործընկեր երկրներում հետագա զարգացման ենթակա հիմնական ոլորտները, մասնավորապես՝ տվյալների գաղտնիությունը, դեպի օգտագործողը կողմնորոշվածությունն (user centricity) ու էլետրոնային առողջապահության` ծառայությանը միտված (service-oriented) կառուցակցումն՝ ազգային մակարդակում:
Սեմինարի մասնակիցները քննարկումներ ունեցան նաև էլեկտրոնային առողջապահության թվային ոլորտների արդիականության ու կարևորության վերաբերյալ: Մասնակիցների կողմից առավելագույն հետաքրքրության արժանացած թեմաներն հետևյալն էին.
- տվյալների վերլուծություն.
- թվային լուծումներ առողջապահության և խնամքի համար.
- պրոակտիվ կանխարգելում:
Մասնակիցները կիսվեցին իրենց երկրներում ավարտված համապատասխան նախագծերի վերաբերյալ սեփական պատկերացումներով, ինչպես նաև պայմանավորվեցին հավաքագրել լավագույն փորձերն ու հետագա սեմինարների և հանդիպումների շրջանակներում կիսվել դրանցով:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև «Funka» ընկերության միջոցով գործող «Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության (EIP on AHA)» ծրագրում ընդգրկվելու հնարավորությունները:
Գործընկեր երկրները հետաքրքրություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ և պայմանավորվել են մայիսին կայանալիք էլեկտրոնային առողջապահության ցանցային հանդիպմանն ընդառաջ ևս մեկ վիդեո-սեմինար անցկացնել: