ԱլԳ երկրները Մոլդովա կատարած ուսումնական այցի շրջանակներում ծանոթացել են կառավարման էլեկտրոնային փոխակերպման և հանրային ծառայությունների արդիականացման ուղղությամբ այդ երկրի փորձառությանը

  • Ամսաթիվ: 21/02/20
  • Կիսվել:

Մոլդովայի էլեկտրոնային կառավարման գործակալությունը, GIZ-ի հետ համատեղ, փետրվարի 18-ից 19-ը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության (ԱլԳ) այլ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան և Ուկրաինա) գործընկերներին ու ներկայացուցիչներին՝ «Կառավարության էլեկտրոնային փոխակերպում և հանրային ծառայությունների արդիականացում. կառավարության վերաիմաստավորման ճանապարհային քարտեզ» թեմայով ուսումնական այցի շրջանակներում:

Ուսումնական այցին ներկա էին հինգ երկրների շուրջ 30 մասնակիցներ, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման ազգային գործակալությունների ներկայացուցիչներ և հանրային ծառայությունների արդիականացման ու կառավարության էլեկտրոնային վերափոխման ծրագրերի իրականացման գործընկերներ:

Այցի նպատակն էր՝ կիսվել վերափոխումային օրակարգերի իրականացման ուղղությամբ Մոլդովայի Հանրապետության փորձին, ինչպես նաև կառավարության էլեկտրոնային փոխակերպումն ու հանրային ծառայությունների արդիականացումը բոլոր մակարդակներում հնարավոր դարձնող տեխնիկական, ինստիտուցիոնալ և մեթոդաբանական հիմքերի առնչությամբ քաղված դասերին վերաբերող արժեքավոր տեղեկատվությամբ:

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ամբողջ սպեկտրի ներկայացումից զատ, որն իրականություն է դարձել էլեկտրոնային կառավարման փոխակերպման ազգային օրակարգի, ինչպես նաև 2018 թվականի հունիսին Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկած «Կառավարական ծառայությունների արդիականացում» նոր ծրագրի շրջանակներում, ոլորտի վերաբերյալ լավագույն փորձով ու քաղած դասերով կիսվեցին կառավարական մի շարք այլ գերատեսչություններ, այդ թվում՝ Սոցիալական ապահովագրության ազգային պալատը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ծառայությունը, Ֆինանսների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Ներքին գործերի նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունը և Ամբողջականության հարցերով ազգային մարմինը:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը