ԱլԳ հետազոտական և կրթական ցանցերի մենթորական սխեման սկսվում է հայ-գերմանական դաշինքով
Ամսաթիվ: 25/02/20
Արտակարգ իրավիճակների
արձագանքման փորձարկման ուղղությամբ համագործակցությունը և «Eduroam» (Education
roaming (կրթական ռոումինգ)) անլար ինտերնետ կապի ռոումինգի ծառայության օպտիմիզացումը
կազմում են հայկական և գերմանական հետազոտական և կրթական ազգային ցանցերի (NREN)՝
ASNET-AM և DFN կազմակերպությունների միջև վերջերս ստորագրված երկու
համաձայնագրերի հիմքը:
Կազմակերպությունների
ներկայացուցիչները հանդիպել են Բեռլինում: Հանդիպումը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան
գործընկերություն Connect» (EaPConnect) նախագծի շրջանակներում կազմակերպված
մենթորական դաշինքի մաս էր կազմում:
Ինչպես նշել է «EaPConnect» նախագծի համաղեկավար և DFN-ի գլոբալ կապերի հարցերով ավագ մենեջեր Լեոնի Շաֆերը, մենթորական սխեման նախաձեռնվել է գործնական տեխնիկական համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով. «Սա
ստեղծվել է որպես հավասարների միջև համագործակցություն: Անհրաժեշտություն է
առաջացել համագործակցել ոչ միայն ղեկավարների, այլև՝ փորձագետների մակարդակում, ինչպես
նաև ավելի տեսանելի դարձնել Արևելյան գործընկերության NREN-ների գործունեությունն ու
վերջիններիս ներգրավել GÉANT-ի ապագա նախագծերում: «EaPConnect» համագործակցության
ծրագիրն ունի փորձարարական բնույթ: Այն փորձագիտական մակարդակում ուսումնասիրում է
ապագա համագործակցությունը և հիմնվել է «մեկը՝ մեկին» սկզբունքով՝
համագործակցության աստիճանը խորացնելու և համոզվելու համար, որ ծրագրի գործընկեր
NREN-ն ունի հատուկ իր համար առանձնացված գործընկեր»:
Երկուստեք փոխանակում
Արևելյան
գործընկերության երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա,
Ուկրաինա) ներկայացնող գործընկերներն այս գործընթացում պարզապես «սպառող» լինելու ցանկություն
չունեն. «Մենք չափազանց մեծ աջակցություն ենք
ստացել այլ NREN-ների կողմից: Այժմ կցանկանայինք «պարտքը» հետ վերադարձնել: Մենք նույնպես
ներդրում ունենալու ցանկություն ունենք»,- ասել է ASNET-AM-ի ներկայացուցիչ
Սերգեյ Աբրահամյանը:
Տեխնիկական փորձով փոխանակվելուց
զատ, գաղափար կա ծանոթանալ նաև այլ երկրների փորձին. մասնավորապես՝ ինչպես են
նրանց NREN-ներն հաղթահարում համանման մարտահրավերները:
Ուսումնասիրություն և համաձայնեցում Հունվարի 24-ից 25-ը DFN-ը հյուրընկալել էր ASNET-AM-ի հինգ ներկայացուցիչների՝ երկօրյա ինտենսիվ հանդիպումների ու քննարկումների համար: Իրենց NREN-ների կառուցվածքի և գործառնության վերաբերյալ կարճ ակնարկներով փոխանակվելուց հետո նրանք քննության առան առկա մարտահրավերներն ու համատեղ նախագծերի հնարավորությունը՝ կիբերանվտանգության, վստահության և ինքնության, ինչպես
նաև ցանցի մշտադիտարկման
ոլորտներում: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ տեղի էին ունենում խմբային
քննարկումներ, իսկ միջոցառումը եզրափակվեց հաջորդ քայլերի «ճանապարհային քարտեզի» հաստատմամբ:
Խումբը համաձայնեց
համագործակցել արտակարգ իրավիճակների արձագանքման փորձարկման, Firewall on
Demand-ի և DDoS պաշտպանության, ծրագրակազմի մշակման և փորձարկման ուղղությամբ:
Նրանք խոսեցին համապատասխան ISO ստանդարտների, ինչպես նաև կրթական ռոումինգի «Eduroam»
ծառայության մասին՝ կիսվելով դրա լավագույն օպտիմիզացման վերաբերյալ
մոտեցումներով:
Ուկրաինական URAN-ի և
կիպրական CYNET-ի միջև ներկայում քննարկումներ են ընթանում EaPConnect-ի երկրորդ մենթորային
փոխազդեցության հնարավորության վերաբերյալ: Ապագայում EaPConnect-ի գործընկերների
և եվրոպական այլ NREN-ների միջև հնարավոր են այլ զուգավորումներ:
«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: