ԵՄ-ն Մոլդովային. Կահուլ ստարտափ քաղաք

Մոլդովայի Հանրապետություն
  • Տևողություն: 2020-2023
  • ԵՄ ներդրում: €7 մլն եվրո

7 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը (2020-2023թթ.) կնպաստի ներառական տնտեսական զարգացմանը` ավելացնելով թվային տնտեսության ներուժը և ընդլայնելով տարածաշրջանային մրցունակությունն ու գործարար և ներդրումային միջավայրը՝ հետևյալ միջոցներով. աջակցություն Տարածաշրջանային նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, աջակցություն Մոլդովայի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի  (ԳՏՃՄ) խթանմանն ուղղված ազգային արշավին ու զարգացման ծրագրերին, ինչպես նաև ՏՀՏ ուղղվածությամբ ստարտափերի համար սկզբնական ֆինանսավորման և արագացման ծրագրի մշակում: