EaPeReg-ի հետ «EU4Digital» ծրագրի II փուլի առաջին հանդիպման ժամանակ գնահատվել է հեռահաղորդակցության կանոնների ուղղությամբ EU4Digital-ի գործունեությունը
Ամսաթիվ: 14/11/22
Ուսուցումը, գործնական կապերի ընդլայնումը և համագործակցությունն առանցքային նշանակություն ունեն հեռահաղորդակցության կանոնների ուղղությամբ «EU4Digital» նախաձեռնության հաջող գործունեության համար: Այսպիսի եզրահանգում է արվել Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցին (EaPeReg) «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում վերջին ձեռքբերումներն ու ապագա նպատակները ներկայացնելու ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Սա «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտին առնչվող առաջին հանդիպումն էր «EU4Digital» ծրագրի II փուլի շրջանակներում։
Միջոցառմանն անձամբ կամ առցանց կարգով միացել էին 25 փորձագետ, այդ թվում՝ EU4Digital-ի «Հեռահաղորդակցության կանոններ» թիմից ու EaPeReg-ից, Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Մոլդովա) և ԵՄ անդամ երկրներից (Չեխիա, Իռլանդիա, Լիտվա, Լատվիա և Ռումինիա): Նրանք գնահատեցին «EU4Digital» ծրագրի I փուլի շրջանակում «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտում ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի II փուլի շրջանակում անելիքները: Առաջին փուլի գործունեության վերլուծությամբ պարզվեց, որ կարևոր նշանակություն ունեն լավագույն պրակտիկաների ուսումնասիրությունը, ամուր ներքին ցանցի ստեղծումն ու ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող հակամարտությունը՝ մասնակիցներն ընդունեցին, որ II փուլի գործունեությունը ճկունություն և հատուկ մոտեցում կպահանջի։
«EU4Digital» ծրագրի II փուլի շրջանակում «Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ուղղությամբ գործունեությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել միջազգային ռոումինգի, լայնաշերտ կապի և սպեկտրի թեմաները: Որպես հիմք է ընդունվելու I փուլում իրականացված աշխատանքը, այն է՝ Տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (ՏՌՀ) և Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի (ՏՍՀ) իրականացման մոնիտորինգը և աջակցությունը, Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ երկրների միջև ռոումինգի համաձայնագրերի մշակումը, լայնաշերտ կապի շուկայի վերլուծության պատրաստումը և այլն։
Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները հաստատեցին ՏՌՀ և ՏՍՀ համաձայնագրերը ստորագրելու իրենց պատրաստակամությունը։ ՏՍՀ համաձայնագրի հավանական ստորագրումը նախատեսվում է դեկտեմբերին, մինչդեռ ՏՌՀ-ի ստորագրման վերաբերյալ մանրամասները կհաստատվեն ավելի ուշ: Համաձայնագրերի ստորագրումը EU4Digital-ին հնարավորություն կտա աջակցել և մոնիտորինգի ենթարկել դրանց իրականացումը II փուլի ողջ ընթացքում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: