2020 թվականի փետրվար ամսին EU4Digital-ի թիմն այցելել է Հայաստան և Ուկրաինա՝ օրակարգում ունենալով միջազգային ռոումինգին և կարգավորողների անկախությանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցում էին տեղի հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ ազգային կարգավորող մարմինների, ԵՄ համապատասխան պատվիրակությունների, նախարարությունների և բջջային օպերատորների ներկայացուցիչներ:
Նշված թիմը Հայաստանի մայրաքաղաք Երևան էր այցելել փետրվարի 11-ին, իսկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ փետրվարի 13-ից 14-ը:
Այցելությունների հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) և ԱլԳ երկրների համատեղ աշխատանքի արդյունքների ու ձեռնարկվելիք հետագա քայլերի ներկայացումն էր:
Հանդիպումների ընթացքում EU4Digital-ի թիմը ներկայացրեց «EU4Digital» ծրագրի նախապատմությունը, միջազգային ռոումինգի և կարգավորողների անկախության ուղղությամբ գործողությունները, ինչպես նաև՝ յուրաքանչյուր գործողության ներկա կարգավիճակն ու հետագա քայլերը:
Առանձին ուղղություններով թեմաները ներառում էին.
Ռոումինգ
- ԵՄ և ԱլԳ ռոումինգի շուկաներում զարգացումների համառոտ ակնարկ.
- ռոումինգի թարմացված ուսումնասիրության բացահայտումներ.
- ռոումինգի հարցերով առաջավոր փորձի և ԱլԳ երկրների միջազգային պարտավորությունների համառոտ ակնարկ.
- տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (ՏՌՀ) նախագիծ:
Կարգավորողների անկախություն
- ԵՄ ազգային կարգավորող մարմինների առաջավոր փորձի համառոտ ակնարկ և ԵՄ համապատասխան կարգավորման շրջանակ.
- Ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանության և գնահատման ենթակա ոլորտների համառոտ ակնարկ:
2020 թվականի կտրվածքով միջազգային ռոումինգի հետ կապված գործունեության վերջնական հանգրվանը տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքների վերջնականացումն ու արդեն իսկ ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացին աջակցություն ցուցաբերելն է:
Կարգավորողների անկախության մասով հիմնական անպատակը ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդումն է` նպատակ ունենալով այդպիսի մարմիններ ունենալ առնվազն 5 երկրներում: